Կամիս գրվիլ այս օրից։
Ո՛հ, փշոտ է հանապարհդ,
30
Քեզ շատ փորձանք կըսպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհր խիստ նեղ է»։
«Ազատությո՜ւն,— գոչեցի,—
Թող որոտա իմ գլխին
35
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
40
Անդադար. ազատությո՜ւն»։