Մովսես թեև օրենք տվեց,
Բայց գիրը կար շատ առաջ,
Մեսրովբ ազգերին գիր տվեց,
Չարժե՞ սա մի խաշնարած:
5
Այո՛, և սա արածում է,
Բայց հայ ազգի գառները,
Սորա հոտը լուսակիզն է.
Ի՞նչ էր քուրմ Հոթորինը:
Գոտեպնդած մե՜ծ Պարթևի —
10
Սահակի հետ միասին,
Աշխա՜րհ ծնան, լո՜ւյս աշխարհի.
Մա՛հ, մի՛ մոտեցիր սուրբին։
Հուր լուսաճեմ նշանը վառ
էջմիածնից Օշական
15
Դագաղին վրա բռնած պար՝
Չէ՞ր բուն լույսը Մեսրովբյան:
Նա Մեսրովբին՝ աստղերից վեր
Գրեց անուն բոցավառ,
Թող գան, երթան բյուր-բյուր դարեր,
20
Նորան չի տիիրիլ խավար։
Յո՜ւհա՜, ծթռած իմաստակներ,
Վասակի զարմ ուրացող,
Ո՞ւր եք նամաղուլ բեհսաբներ
Անում, որպես հերձվածող։
25
Իբր. «Մեսրովբ պարտական է
Սըվազցի Մխիթարին.