Այս էջը հաստատված է

Որ նախանձահույզ դառնա հայության
Կատարելապես, բայց հետո ի՞նչ էլ։

Կասե. «Եկել եմ, մայր իմ հարազատ,
30 Գիրկդ բաց որդուդ քո չվառական.
Համբուրում եմ քո փոշին անարատ...»
Հետո՞, մի ամբողջ գայլի շարական։

Հարավ հյուսիսից փոշի բարձրացավ...
Շառաչյուն զենքի... մթնեցավ օրը,
35 Ղազազ, սարբազի գլուխն երևեցավ,
Մեր ազգասերը մտավ ծակուռը:

«Հը՜, Հայաստանը՜», — թո՜ղ տեղը կենա,—
Ասում է զգույշ մեր ազգասերը.
«Բահ ու հրացան, ի՞նչ եղան նոքա,
40 Թե՞ քշում էիր դու ուրջուները...»

— Ես այդ ամենը անում եմ բերնով,
Կեցցե' սուրբ Մեսրոպ, որ մեզ գիր տվեց.
Հողեր եմ վարում հեռուից՝ խոսքով.
Հրացան իմ պեսը կուրծքի ե՞րբ սեղմեց...

45 է՜լ Հայկ, Տիգրանին հիշենք մենք, եղբարք,
Նորոգենք նոցա փառքը սուրբ անվան,
Գուցե այս կերպով մի ստույգ նոր կյանք
Առնու խեղճ, այրի մայրն Հայաստան։