Այս էջը հաստատված է

ճահեցուցանեմք. ո՞չ բազումք իցեն, քան եթէ սակաւք, զի առ ծանր թեթեւութեան անձամբ զանձինս յանդգնեցուցանեն, մինչև, թէ տա՜յր ոք, զբազմերախտ և զառաքելանման մերոց թարգմանչաց զգահուց բուռն հարկանել։ Սակա՞ւք իցեն առ մեզ, օրէն լիցի հարցանել, որ ի չափս ինչ արուեստակեալս զհողմս արածեալ միանգամ, զՇեքսպիրի կամ զՇիլլերի լրբին թեկն ածել, որոց և ո՛չ իսկ համբակացդ անլուայից ստգիւտ թերևս ի ճահ։

Եթե փութացաք ուրեմն քաւիլ յայդպիսեաց՝ թուի մեզ, թէ և ո՛չ իւիք ինչ գթեցաք:

Շա՛տ իսկ իցէ մեզ, ստրուգութեամբ ասեմք, և կարի՛ շատ. եթէ զանձինս ի նախադրունս անդ համարձակեցուսցուք գիտութեան լեզուիս, զոր երկնից արդեօք հրաման տայր ուսանել Քաջարանցն Արամ։ Թn՛ղ զքերթողականին վսեմ ճարտարութիւն, որով սակաւք յոյժ, քան եթէ բազումք, խիլային ի բնութենէ՝ աստուածային գոգցես կայծակամբք ջահաւորեալ, ըստ որոյ՝ եթէ այլոցն միայն քերթօղաց հսկայից խելամուտ կարասցուք լինել սխրալի վաստակոց, արդէն երանելի զմեզ համարիմք։