Այս էջը հաստատված է

      Ի Գողգոթայ ղառաջինն իմ բոցեղէն սուր աչկոյք
ԶԱստուած տեսին պիրկ ի փայտ, ի գլուխ պսակ բազմաքուք
      Ընդ տարապարտ մինչ ընդ մահ երկիր դողայր լայնատարր,
Արեգն ընդ իս լուսասփիւռ խոր համակէր ի խաւար։
35 Մինչ զվերջինն նա առ հայր մահուն բարբառ որոտաց,
Ականատես ես վկայ գտանէի տխրազգեաց։
      Երբ աշխարհի կարճեցաւ գութ առ խնամս Օծելոյն,
Մատանց նորա գործք անբան բողոք կալան սաստկագոյն։
      Դժոխակէզ ապստամբն խիստ ի շղթայս ահագին
40 Կաշկանդեցաւ իմ հանդէպ արեամբ անմեղ անդրանկին։
      Տի՛ և սրբոց երախան, ի խոր վհէն անատակ,
Ի վեր յՈլիմպ սլացաւ անմահ տնկոյն փոխանակ։
      Եւ կարապետ Զուարթնոյն երբ ի յերկնից ի բարձանց
ԶՅարութիւն փրկողին խնկաբերից քարոզեաց,
45 Ես անդ ներկայ, յորժամ լոյս Հայաստանեայց յաղջամուղջ
Փայլակեցաւ անաղօտ և հաւատոյն կապեաց փունջ.
      ԶՀայաստան ես տևսի, յորժամ որդիք թագակապ
Վաղակաւոր սուր յազդեր գահ պահէին յաջողակ։
      ՋԱնի գիտեմ բազմամարդ, յորժամ բրգամբք երկնաբերձ
50 Գլուխ յոխորտ ամբառնայր ամբարտակօք մերձ ընդ մերձ։
      Տեսի, այո՛, զկնի Հայաստանին նովաւ շուք,
Մինչ ի կալանս էր Գագիկ, զի փոխեցաւ յանզերծ սուգ.
      Մինչ բարձրաբերձ բերդորայք, տեղիք ամուր և լերինք
Բիւզանդիոնին հլացան գայիսոնին խաբուսիկ,
55 Ես նոյն ժամայն յաւերակս մեծակառոյց վէս բրգանց
Տխրագուշակ ընդ հաւուց գիշերէի յողբ ու ի լաց։
      Զիս Հայաստան ո՛չ ծանեաւ, մինչ պետութեան լայնէր փոր,
Այլ յորժամ գահ արքայից ի վայր հակեաց ակնկոր....
      Զորո՜ց ճշտիւ վիպեցից, ինձ ամենայն է յայտնի,
60 ներկայն, անցեալն և գալոցն' որոյ անուն ապառնի։
      Մահկանացուք մինչ յարև կայտռան զօրէն հէգ մանկան,
Ո՛չ ճանաչեն զիս բնաւ, թէ և եղէց յաւիտեան։
      Այլ մինչ աւուրց նոցա օձ զիւր տուտ խածեալ բոլորակ՝
Զառամութեամբ պարուրէ մահուան ջամբեալ զճաշակ...
65 Մնա՛ դու ճետ Թորգոմայ, ես ընթացիցս տաց հորդան,
Մէտ ի կշիռ զուգաչափ կիսեցից զայս դար սերկեան։
      Բաւ քեզ լիցքին զանձնէս վէպ զաստանդական նժդեհէս,
Ես փութացայց հեռաւոր վայրաց զննին ի կրկէս։


16