Այս էջը հաստատված է
ՄԻՆԻՆ ԽՈՍՔ, ՄՅՈԻՍԻՆ ՀԱՐՍՆ
ԳՈՐԾ
ՄԻՔԱՅԵԼԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՑ
ԱՐԳՈ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՍԱԼԹԻԿՅԱՆՑ
ՈՐՊԵՍ ՄԻ ԱՌԱՎԵԼ ԸՆՏԻՐ
ԵՎ
ԱԶՆԻՎ ԱՆԴԱՄԻ ՄԵՐ ԱԶԳԻ
Նվեր
ՍԻՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ,
Քո եռանդուն ազգասիրությունը, քո միշտ պատրաստականությունը հառաջամատույց գործակից լինելու ամեն մի բանի, որի խորհուրդը և նպատակը էր մեր ազգի բուն և ստույգ օգուտը, վաղուց ահա պարտականություն էր դրել իմ վերա հրապարակով հայտնել քեզ իմ շնորհակալությունը:
Բայց մի մատենագիր մարդ ի՛նչ թանով առավել կարող է ցույց տալ այս մարդկային ազնիվ զգացողությունը, եթե ո՛չ յուր գործի ճակատը զարդարելով մի այդպիսի պատվական և ազնիվ երիտասարդի անունով, եւ ահա՛ ես հասած եմ իմ փափագին:
Մնում է ինձ խնդրել քեզանից միմիայն ընդունել այս անկեղծ հոգու զգացմունքը, որի մշտնջենավոր հարատևությանը երաշխավոր է
Քո սրտակից բարեկամ
Հեղինակը
139