Այս էջը հաստատված է

էր, որ այս Թյությունճի-Օղլուի հյուրընդունարանն էր. պատճառ, սենյակի մյուս երկու դուռները տանում էին մինը դեպի Թյությունճի-Օղլուի, իսկ մյուսը դեպի Մանուշակի ննջարանը։

Ինքը Թյությունճի-Օղլուն, կարճահասակ, բավական հաստ մարդ էր, և ինչպես երևում էր նորա ալեխառն մազերից, ճաղատ ճակատից և խորշոմյալ երեսից, պիտո է լիներ համարյա թե վաթսուն տարեկան. ուրախ բնավորությամբ, բայց զրկված ամենայն կրթութենից, և ինչքան խելք ու բանականություն որ նա ցույց տվեց յուր խոսակցության մեջ, Շահումյանցի հետ, ինչպես վերևումը տեսանք, այդ զանազան ժամանակ, տեսակ-տեսակ մարդերի հետ նստել վեր կենալուցն էր, մանավանդ Նախիջևան գալուց հետո, Խաչատուր աղայի ղահվետնումը...

Շահումյանցը երկարահասակ, չոր-չոր, հասակը կարելի է, որ լիներ մոտ երեսուն տարեկանի։ Ինքը խարտյաշ, գեղեցիկ, կապույտ աչքերով, մազերը կարգով սանրած և յուղած, հագուստը ամենևին հարմար Փարիզի վերջին տարազին, որ ցույց էր տալիս, թե ոչ միայն կարողություն ուներ արծաթի կողմից, այլև ճաշակ ուներ աշխարհի բաների մեջ: Սա մի օր եկեղեցու մեջ պատահմամբ խոսածի համար հանդիմանություն լսելով Թյությունճի-Օղլուից, որ կանգնած էր նորա քամակում, շատ սիրել էր նորան, այդպես պարզ սրտով մարդ եղածի համար, այնուհետև ծանոթացել էր նորա հետ, միշտ գալիս էր գնում էր Թյությունճի-Օղլուի տունը ժամանակ անցուցանելու համար, որովհետև Նախիջևանի մեջ չկան այնպիսի տեղեր, ուր կարելի լիներ ժամանակը գործ ածել այնպիսի զվարճությամբ, որ և օգտակար լիներ միևնույն

ժամանակ. թեատրոն չկա, ժողովարան չկա, հասարակաց մատենադարան չկա. այս պատճառով այնտեղի մարզիկը պիտո է անպատճառ հոժարեին ամենայն բանի, որ միմիայն կարող էր ժամանակը կորուսանել, առանց խտրելու այս բաների հատկությունքը. այսպես ահա Շահումյանցը միշտ զալիս էր Թյությունճի-Օղլուի մոտ, և դուռից ներս մտած չմտած, բարևը ասած չասած առաջարկում էր մի խնդիր, որպեսզի պատճառ տա Թյությունճի-Օղլուին խոսելու, ինչպես և այս երեկո արեց, հարցանելով մահի ինչությունը, դեռ կարելի է, որ այս երեկո և բարև չտված. պատճառ, քանի գնում էին, շատ մոտ ծանոթանում էին, և Շահումյանցը ավելորդ էր համարում չնչին քաղաքավարությունները։ Բայց այս երեկո մի բանը առավել զարմանալի էր, որ Շահումյանցը ներս մտած տեսանելով

163