Այս էջը հաստատված է

այդ քո շատ մեծ կարծած փոսը նա մի րոպեում կլցնե, և քեզ դըժվար չէ լինելու այսուհետև ազատ ընթացք ունենալ դեպի ինձ...

— Այսուհետև հավատում եմ ամենայն բանի, ինչ որ կքարոզեն ինձ բնության անունով, — գոռաց Թյությունճի-Օղլուն զմայլած այս խոստմունքի վերա, որ ամենևին չէր հասկանում։

Տան դուռը բացվեց և ներս մտան տիկին Թյությունճի-Օղլուն և նորանց մի հատիկ Մանուշակը։

II

Յոթը շաբաթը[1] սկսվել էր։ Ցեխը կրկնապատկված էր անձրևի շարունակ գալուց, այդ փողոցի փայտաշեն և կեղտոտ տների տեսքը, առավել ևս տխուր դեմք էին ցույց տալիս, թրջվելով սևանալուց և օդի միգախառն անթափանցութենից։ Լուսավորչի զանգակատնից լսվեցավ երեկոյան զանգակահարության առաջին հարվածը, ուրեմն երեք ժամն էր ճաշից հետո։ Այս միջոցին, գլուխը կախած, անձրևից թրջված և բնության թթու դեմքից տխրած մի մարդ, միջահասակ, թուխ, սև աչքերով, սև մազերով, փաթաթված յուր կիսամաշ վերարկուի մեջ, գնում էր Թյությունճի֊Օղլուի փողոցով։ Երևում էր, որ այս մարդը մի մտածմունք ուներ. պատճառ, շատ անցած, հեռացած լինելով Թյությունճի-Օղլուի փողոցից, երբ աչքը բարձրացնելով չորս կողմը նայեցավ, ետ դարձավ կրկին յուր գնացած ճանապարհից ու կամաց-կամաց մտավ Թյությունճի-Օղլուի բակը։

Թյությունճի-Օղլուն տանը չէր. նա այն օրը ճաշ ևս չէր կերած տանը. երևի թե զանազան պատճառներ ուշացրել էին նորան Խաչատուր աղայի ղահվետնումը, և հետո ճաշի ժամանակը կորուսանելով, լավ էր համարել մտանել Բարբոյի պանդոկը, և մի փոքր կաղամբով միս կերած, դառնալ ղահվետուն, ինչպես շատ անգամ պատածում էր։

Զարմանք բան է, որ Նախիջևանի նման քաղաքի մեջ, ուր եթե գիշերով մի տան վերա մի չղջիկ նստի, բոլոր քաղաքը կիմանա, այսպիսի քաղաքի մեջ, ասում եմ ես, ուր ամբողջ ընկերություններ

170

  1. Վարագա Խաչի տոնից մինշև Հիսնակի բարեկենդանը, որովհետև միլտ յոթն շաբաթ ուտիք է, և երբեմն ութ, երբ չկան շաբաթապահք, նախիջևանցիք և ղրիմեցիք անվանում են այս միջոցը «յոթը շաբաթ»։