դրել էր նորա նեղ ճակատի և դուրս ընկած թուխ թշերի վերա յուր կնիքը-խորշումը։ Նորա հագուստը, ինչպես առհասարակ նախիջևանցի կնիկ-մարեդրի հագուստը, շատ հավատարիմ էր մնացած թաթարի տարազին, որ 1779-ին բերել էին Ղրիմից։
Գլուխը կապած մի բարակ բամբակյա ծաղկանկար թաշկինակով, որ այժմ ևս ստանում են Տաճկաստանից և մեծ հարգ ունի այնտեղ. սորա տակից երևում էր նորա բաշը (փերչամը) մեջտեից ճեղքած, որ ծերության նշան էր այնտեղի սովորութենով։ Վերայի կապան, թեև հասարակ պաստառից, բայց կուրծքը բաց կտրած. և այս սեգմենտի (բաց տեղի) չորս կողմը շրջակարած ոսեթել ժապավենով և արծաթի բոժոժներով, որոնց միջի դատարկությանը վկայում էին բոժոժների վերայի փոքրիկ ծակերը։ Բայց կուրծքը բաց կարած ասելով, մի՛ իմանար, պատվելի ընթերցող, թե երևում էր նրա կուրծքը, քա՛վ լիցի, և յուրյանց ձեռքով մանած ու գործել տված բեհեզյա շապիկը ևս տեսանելու չէիր, եթե պատահեիր այնտեղ. պատճառ, կապայի տակից ծածկում են կուրծքերը մի կերպասյա թաշկինակով, և կապան հագնելով վերայից, նորա կուրծքի սեգմենտը ցույց կտա քեզ այն շատ անգամ թուխ գունով թաշկինակը, որ իսկ և իսկ կոկորդի տակումը կոճակվում էր մի հատուկ այս գործի համար շինած կոճակով. այսպես կոճակած էր և Թյությունճի-Օղլուի կինը, որի կոճակի վերա մեջտեղումը երևում էր մի մաշված զմրուխտ չորս կողմը զարդարած մանր հակինթներով (յաղութ): Գլխի մազը շատ խնամքով երեք բաժանած և մի գես հյուսած ընկած էր թիկնամիջում ը ողնաշարի վերա. մեջքը կապած մի գոտիք որ ժամարար քահանայքը գործ են ածում։
Մեք փոքր ինչ մանրամասն նկարագրեցինք այս կնկա հագուստը և ձևը այն պատճառով, որ շատ անգամ մի տպավորություն, որ այսպիսի պատկեր տեսանելը գործում է մեր վերա, հասկացնում է մեզ այն մարդու բնավորությունը, որ միշտ յուր արտաքին ձևը վարում է յուր որպիսության հետ զուգահեռաբար։
Այս միջոցին, որի մասին խոսում ենք այստեղ, տիկին Թյությունճի-Օղլուն աղախնի հետ միասին իջած էր տան գետնատունը, տնտեսական գործով ապուխտ և երշիկ պատրաստելու համար.— հինանց պաշար, որ Նախիջևանի սովորութենով մեծ տնտեսություն է, տարեկան կառավարության մեջ։
172