Այս էջը հաստատված է

քամակից յուր դուռը, ամրացնելով նորան փոքրիկ երկաթի կարթով, որ կախած էր դուռի վերայից։

Անծանոթ մարդը մնաց մյուս տանը կանգնած։

Ես կաշխատեի արդարացնել Մանուշակը իմ ընթերցողների առաջև, եթե դոքա հայեր չլինեին և չիմացող լինեին, թե Մանուշակը ինքը չէր մեղավոր այսպես ընթանալով, այլ այն բարբարոսական սովորությունը հայերի մեջ, ինչպես նաև ասիացոց և այլ վայրենիների մեջ, ուր պատշաճից դուրս է համարվում կնիկ մարդերի և մանավանդ աղջիկների երիտասարդ մարդերի հետ խոսելը։ Ո՜հ, ե՞րբ պետք է վերանա այս կեղտը, որ մի թեթև կերպով ցույց է տալիս, թե հայերի կանայքը առհասարակ յուրյանց ամուսինների առաջև համարվում էին եթե ոչ բոլորովին, գոնե մի բարակ կերպով, ստրուկի պես բան։

Տարակույս չկա, որ Մանուշակը փակելով այն դուռը, որ հյուրընդունարանն էր հանում, բացեց մյուսը, որ խոհարանն էր գնում, կայծակի արագութենով ցած վազեց սանդուղքներից և մորը ուղարկեց խոսելու այցելուի հետ, ինքը մնալով գետնատնումը մորը տեղ։ Այս պատճառով անծանոթը դեռ չէր ուղղված յուր շփոթութենից մինչ Թյությունճի-Օղլու տիկինը հայտնվեցավ տան մեջ. նորա հագուստի վերա շատ զգալի էր փոփոխությունը. պատճառ, մի մեծ ղենջակ սկսած մեջքից ծածկում էր մինչև ոտքերը։

— Ներեցե՜ք խնդրեմ, պարոն փեսա,— ասաց Թյությունճի-Օղլու տիկինը,— որ տեսանում եք իմ հագուստը այսպես անկարգ, ի՛նչ առնես. տան հարկավորությունքը ստիպում են երբեմն դուրս գալ սովորական տարազից։

— Ոչինչ, ոչինչ,— կրկնեց այցելուն,— դուք ներեցե՛ք ինձ, որ ես այսպես անհանգիստ արեցի ձեզ. ես չգիտեի...

— Ի՞նչ անհանգստություն է, պարոն Մկրտիչ, զոքանչի համար և առհասարակ ծնողքի համար, փեսայի նոցա տուն գալը, ընդհատեց նորա խոսքը Թյությունճի-Օղլու տիկինը, ամենայն ժամանակ բաց է մեր դուռը։ Ի՞նչպես է Վարդ-Խաթուն խնամուս առողջությունը։

— Փառք աստուծո։

Խոսքերը վերջացան և տիրեց մի քանի րոպեական լռություն. երևում էր մի բան կամեր ասել պարոն Մկրտիչը, բայց չէր համարձակվում։

— Երևի,— ընդհատեց լռությունը Իյությոլնճի-Օղլու տիկինը,—

174