Այս էջը հաստատված է

եթե հարկադրված չլինեի նորա մասին ևս գրել. բայց ես շատ թշվառ եմ, ձուկի նման մունջ. ձայն չունիմ, որ ասեմ ծնողքիս, թե ես չեմ կարող կին դառնալ այդպիսի մարդու, որի մտածությունքը, ապրելու կերպը, պարապմունքը և այլ անհամար պարագաները հակառակ էին իմ մտածությանը, ապրելու կերպին և այլ հանգամանքներին. այստեղ իմ հույսը դու ես... Բայց ի՛նչպես անխելք եմ ես... Ի՛նչպես համարձակվում եմ մտածել, որ դու անպատճառ պարտական էիր ինձ ազատել... Թեև դու ազնիվ սիրտ ունենալով բյուր անգամ խոստացել էիր այդ... Չէ՛, ես չեմ սխալված... Աստվա՛ծ իմ, դու կկատարես քո խոստմունքը... Այնպես չէ՞։ Ի՛նչ և իցե, բանը մի կերպ պիտի շուտով ավարտել, որ մի՛ գուցե անկարծ ծնողքս, մի երկու օրվա մեջ ձեռքս ոտքս կապած, վեր առնուն ու տան... Հույս ունիմ քո վերա, համբուրում եմ քեզ. մնաս բարյա՛վ։

Քո սիրական Մանուշակը:

Մանուշակը շուտով առեց մկրատը և շինելով մի քնքուշ ծրար, կնքեց նորան և գրեց հասցեն այսպես.

Պարոն Գեորգի Բալդազարյան

Շահումյանց

Նախիջևանի մեջ


Կմտածեք, սիրելի՛ ընթերցող, թե Մանուշակը ի՞նչ կերպով պիտո է յուր նմանակը տեղ հասուցաներ. ծառա չուներ հավատարիմ, որին կարողանար այսպիսի գաղտնիք հավատալ, աղախնի հետ չէր կարող ուղարկել, որովհետև մոր հետ պարապած էր նա. և թե այդպես ևս չլիներ ո՞վ գիտե՝ կարելի է, որ մայրը, որոնելով աղախինը նորա բացակայության ժամանակ, հարցաներ նորանից նորա գալուց հետո, և աղախինը սխալմամբ, կամ յուր անձը արդարացնելու համար ասեր, թև նամակ էր տարել պարոն Շահումյանցին։ Հայտնի էր, որ Նախիջևանումը չկար քաղաքական սուրհանդակ, ուրեմն ի՞նչ պիտո է առներ։

Այսպիսի դիպվածներում այր մարդերի բոլոր հնարադիտությունը հեզ և խոնարհ կերպով երկրպագություն կտա կին մարգերի հնարագիտությանը, որ շատ և շատ է։ Կին մարդը հարյուր անգամ յուր հնարագիտութենով կարող է խաբել մի այր մարդ, և այն մի

179