Այս էջը հաստատված է

թե գտել էր յուր կարգը. նշանակում է թե ո՞րքան շաքար պիտո է ձգած լիներ, մի՞թե մոտի մարդիկը չէին նկատում այս բանը։

Ո՞վ կար, որ նկատեր: Հայրը Շահումյանցի հետ նստած էին սեղանի մի ծայրը սոֆայի վերա, իսկ Մանուշակը յուր մոր հետ մյուս ծայրը աթոռների վերա. թեյի մեքենան խափանարկու էր Թյությունճի–Օղլուին տեսանել այս շռայլությունը, իսկ Մանուշակի մայրը վաղուց ահա աչքերը փակում էր, մինչ սկսել էին Շահումյանցը և Թյությունճի–Օղլուն խոսել յուրյանը սովորութենով։ Թյությունճի–Օղլուի կինը, ինչ մեղքս պահեմ, շատ զզված էր այս բանից, բայց ովի՞ն ասեր. եթե մի խոսք ևս ասել էր Թյությունճի-Օղլուին, նա կատաղելու էր, իսկ աղջիկը ընդունելու չէր այս քամահրանքը այն խոսակցության վերա. այս պատճառով միշտ, երբ սկսում էին այսպիսի խոսակցությունք, նա վրեժը հանում էր նորանաք, որ չէր լսում, այլ քանի մի անգամ բերանը բանալուց և փակելուց հետո, վեր էր կենում և դնում յուր ննջարանը քնելու։

— Մարդը մի այնպիսի էակ է,— սկսեց Շահումյանցը, որ կարողություն ունի ճանաչել և քննել ինքը յուր անձը, ուրիշները և ամբողջ աշխարհը։ Մարդը հոգի ունի, ինչպես ասացիր, բանականություն ունի և գլխավոր սոցա մեջ, սոցա դատավոր և առաջնորդ, խիղճ ունի։ Մարդը ազատ է ճանաչել բարին և չարը, գործել մինը և հեռանալ մյուսից, կամ ընդհակառակը։ Բայց եթե դեպի չարը գործ դրեց յուր ազատությունը, եթե ճանաչելով չարը հետևեցավ նորան, այն ժամանակ մարդ չէ, այլ գազան. պատճառ, գազանները յուր յանց բնական ազդեցությանը հետևելով, գործում են ամենայն ինչ առանց այս և այն կողմը նայելու։ Մարդը կլինի արժանավոր, եթե նա աստուծուց ստացած քանքարը աճեցնե, եթե նա այն բանական հոգին, որ ստացել էր աստուծուց, լուսավորե. եթե նա այն մտքի անդաստանը, որ նույնպես աստուծո տուրքն էր, մշակե և պտղաբեր շինե, եթե նա վերջապես հնազանդ մնա և, ականջները սուր պահե խղճմտանքի ձայնի առաջև, և ոչինչ այնպես բան չգործե, որ խղճմտանքը խածատեր և վիրավորեր նորա հոգին։

— Այս բոլոր կանոնները ծնուցանում են մի կանոն, որ ողջից մեծն է, սեր, այս է մարդուս արժանավորությունը, մեք գիտենք, որ աստված սեր է, և ով որ սիրու միջում է բնակում, աստուծո մեջ է բնակվում. ով որ սեր ունի յուր սրտում, աստված ունի յուր մեջ։ Մարդը պատկեր է աստուծո այն պատճառով, որ

191