Այս էջը հաստատված է

կարող է սիրել, և այս ոչ այնպիսի սեր է, որ գազանք ևս անեին յուրյանը ձագերի վերա, այն բնական ազդեցություն է, այլ այս մի անսահման բան է, այնպես, որ շատ անգամ հարկավոր կլինի արժանավոր մարդուն կյանքը գնել սիրու համար։ Մեք ի՞նչպես կլինեինք աստուծո պատկեր, եթե նա սեր է, իսկ մեք միանգամայն մարմնացյալ ատելություն. եթե կամենում ենք նմանել աստուծո, ապա պիտո է և նորա գործերը ևս գործեինք։ Մարդը կհասանե և կճանաչե այս սիրու խորհուրդը այն ժամանակ, երբ լուսավորել էր յուր հոգին և աճեցուցել էր աստուծուց ստացած քանքարը. առանց լուսավորության սեր չկա, և այս բարոյական լուսավորության աղբյուրը Ավետարանն է։ Եթե մի մարդ մի գաղափար կամի ստանալ սիրու, ընկերասիրության, մարդասիրության և միաբանության վերա, թո՛ղ կարդա Ավետարանը. նա կտեսանե այնտեղ, որ այն Ավետարանի հեղինակը ինքր, այն մարդկության փրկիչը այնքան սիրել է մարդկային ազգը, որ նորան ծառայութենից փրկելու համար չէ խնայել յուր արյունը և կյանքը, և մարդկային ազգը ազատ կացուցանելու աղագավ, ինքը մեռել է խաշի վերա ավազակների մեջ։ Նորա քարոզությունը, ավանդած կրոնը հիմնված է սիրու վերա։ Բայց սիրել միայն յուր մերձավորքը, ազգականքը, հայրը, մայրը, կինը, որդին և այլն, այդ չէ միայն քարոզում Քրիստոս, և այդ դեռ կատարյալ սեր չէ. մեք պարտական ենք սիրել մեր ընկերը, պարտական ենք սիրել ամբողջ մարդկությունը, առանց խտրելու,— թե այս ոք հեթանոս էր, մյուսը հրեա, մյուսը մահմեդական և այլն, և այլն. բոլորն ի միասին մի հոր որդիք ենք. բոլորն ի միասին մարդկության անդամ, լավ կամ վատ անդամ և այս լավերի վերա պարտականություն կա այն վատերը ևս լավ շինել։ Ինչո՞վ, ի՞նչ կախարդական գավազանով։ — Կախարդական գավազանո՞վ. գավազան պետք չէ մարդկությանը, նա գազան չէ, այլ սեր. սեր, որ աստվածային հոգի է, որ քարը ևս կհալեցնե, որի ընդդեմ սուրերը բթանում են, կրակները շիջանում։ Յուրաքանչյուր մարդ, եթե նա կամենում էր հարգելի կացուցանել յուր մարդկությունը, պիտի սեր ունենա, պիտի սիրե յուր ընկերը, ազգը և մարդկությունը առհասարակ։ Ապրել միմիայն յուր համար, գազանին է սեփական, արծաթ հավաքել, հարստություն ճարել, այդ և մրջյունն է առնում, նա ամբողջ ամառը սերմեր է հավաքում յուր ամբարի մեջ ձմեռվա համար, և դեռևս այնքան, որքան հարկավոր էր, և ոչ արծաթասեր մարդերի նման,

192