որոնց հավաքելուն մի չափ ու սահման չկա, այնքան կհավաքեն, որքան կարող էին։ Արծաթ հավաքելը մեղք չէ, եթե նա դեպի չարը գործ չդնե այն, եթե նա օգնե յուր ընկերին, եթե նա այն արծաթովը օրհնություն գնե և բարի հիշատակ ժառանգե, եթե նա խնամակալ լինի յուր ավելորդ արծաթը գործ դնել չքավորների անտեր և անտիրական զավակները սնուցանելու և կրթելու, եթե նա աշխատի նվիրաբեր լինել մարդկությունը լուսավորող գանձանակին:
Այս ամենայն բանը մարդ կարող է առնել, եթե կամենա, բայց շատ անգամ մի մարդ չէ կարող մեծ գործ կատարել, դորա ճարը կա՝ սերը, միաբանությունը։ Այն, ինչ որ մինը չէ կարող, տասը կարող են և կա մի այնպիսի բան, որ տասին ևս կարող է մի շինել,— սերը և միաբանությունը, այս է մարդը և նորա արժանավորությունը. այսպիսի դիպվածում նա աստուծո պատկեր է, ապա թե ոչ, առանց աստուծո գործերը գործելու և դեռևս լցվելով ամենայն տեսակ մոլութեններով ասել, թե «աստուծո պատկեր եմ» սուտ բան է, և այդտեղ պատկերի բան չկա։ Ահա մեր հայացքը մարդու և մարդկության վերա,— վերջացրեց խոսքը Շահումյանցր, տեսանելով, որ տիկին յությունճի-Oղլուն վաղուց ահա գնացել է քնելու։
Այս խոսակցությունից հետո խմեցին թեյի վերջին բաժակը, և Թյությունճի-Օղլուն նույնպես, ինչպես առաջ, ուրախ էր այս խոսքերի վերա, բայց Շահումյանցը քիչ մնաց, որ պիտի բարկացներ նորան մի բանով, բայց այդ բանի մեջ արդարև մեղավոր չէր Թյությունճի-Օղլուն նա այնպես մարդ չէր, և աշխարհը կվկայեր, որ նա կեղտոտ բաներ չէր սիրում։
— Կան մարդիկ,— խոսեց Շահումյանցը,— որ միմյանց բարև տալ-առնուլը, կամ ղահվետնումը թուղթ խաղալը միմյանց հետ, սեր են համարում, և կարծում են դեռևս, թե շատ սեր հասկացող մարդիկ լինելով, իրավունք ունեին աստուծո նմանել։ Այդ ինչ սեր է, որ դուք գնում եք այդտեղ ժամանակը մի կերպ կորուսանելու համար, նստում եք թուղթ խաղալու, կամ մյուսները որպես թե չունեին այդ կեղտը և սուրբ ձևանալով՝ նստում են մի անկյունում և, գլխներին հավաքելով մի քանի թեթևահավատ մարդիկ, ծակ մարգարեություններ են առնում, գուշակում են տազար վերստերով հեռի քաղաքների մեջ պատահելու անցքը... Եվ դրականապես սպասում են այդ անցքին և ուրիշներին ևս համոզում են սպասել, ինչպես աստղաբաշխքը իմանալով մի մոլորակի
13-162