Այս էջը հաստատված է

արեցի. ես ունիմ մի հիմնավոր պատճառ. այս է, թե ես նայում եմ ամուսնության վերա, ինչպես մի սուրբ և անխախտելի բանի վերա։ Ես տեսանում եմ այնտեղ մի խորհուրդ, որ սրբացած էր ամուսինների փոխադարձ սիրովը։ Դու երիտասարդ աղջիկ, չկամելով ամուսնանալ Աղվանյանցի հետ, իմանալով իմ հարստությունը, անունը, գուցե թե ամուսնանում էիր իմ հետ այս պատճառներով. ես չկամիմ այդ. պատճառ, ամուսնությունը սուրբ է, և վա՜յ այն ամուսնությանը, եթե ամուսինքը չէին սիրում մինը մյուսին, եթե պատրաստ չէին նոքա կյանքները զոհել միմյանց համար։ Ես իմ կողմից, սիրով ցանկանում եմ ամուսնանալ քո հետ, և եթե դու ևս զգում ես քո մեջ այդ մաքուր և վերին ձգտողությունը, եթե քո իմ հետ ամուսնանալու ցանկությունը շարժված չէ իմ անունով, հարստութենով, ապա խոստովանի՜ր ինձ, որ ես կարողանամ հանգստացնել իմ խիղճը այն բանի մեջ, թե ես, ավերելով մի մարդու առաջադրած ամուսնություն, երջանկացուցել էի մի օրիորդ, որ զոհ էր գնալու յուր քաղաքի վայրենի և բարբարոսական սովորությանը։ Ես նվիրում եմ քեզ իմ սիրտը, բայց դորա փոխանակ պահանջում եմ նույնպես քո սիրտը. ես ուխտ եմ դնում հավատարիմ մնալ քեզ մինչև իմ մահը, և նույն ուխտը պահանջում եմ և քեղանից։ Մի՛ վիրավորվիր դու իմ այս խոսքերից, պատճառ, հարկավոր էր, որ լսեիր դու նորանց հառաջուց, քան թե կատարված էր մեր ամուսնության խորհուրդը քաղաքապես և եկեղեցապես։ Ամուսնությունը խաղալիք չէ, որ կատարվեր առանց մտածելու, առանց խոսելու, առանց մինը մյուսի վճռական կամքը լսելու, միմիայն հետևելով մի անցողական, կամ լավ ասել, րոպեական շարժառիթի ազդեցության...

Մինչդեռ Շահումյանցը խոսում էր այսպես, Մանուշակը պայծառ երեսով նայում էր նորա վերա. պատճառ, մաքուր էր նորա խիղճը, և հոգու հոժարութենով ցանկանում էր ամուսնանալ Շահումյանցի հետ, ո՛չ այն նպատակով, որ հարստի կին դառնա, այլ որպեսզի գտանե Շահումանցի մեջ յուր կյանքի ընկերը. մի ազատ և լուսավոր սիրտ, որ կարելի է սիրել և պաշտել։

Հազիվ թե Շահումյանցը ավարտել էր յուր խոսքը, Մանուշակը վեր առեց.

— Ինչ որ դու ասում ես ամուսնության մասին, բոլորն ճշմարիտ է, և հարկավոր է ամուսինների կողմից այն փոխադարձ ձգտողությունը. միայն ես չեմ կարող արդարացնել քեզ իմ աչքումը

201