Այս էջը հաստատված է

ևս ստացած լինի այդ արարողությունը թեթև անունը: Ինչևիցե. մեք ծանոթություն կտանք նորա պատրաստության մասին, և թե ի՞նչպես էր կատարվում այդ արարողությունը։

Նախ և հառաջ, առնում են մի ցորյանի մաղ. սորա մեջ դնում են յոթն տեսակ չոր միրգ. զոր օրինակ արմավ, չամիչ, թուզ և այլն և այլն, դնում են մի ճրագ, մեղր, յուղ, բրինձ, կորեկ, փոքրիկ հայելի, փոքրիկ մկրատ, վրձին, սանր, երկու բարակ մոմեղենք և մի քանի կոտոր արճիճ։ Հետո մի հատ ձու, յոթն ավելի ճյուղերի վերա կապում են հիվանդի հին կամ նոր հանդերձի յոթն տեսակ կոտորներից մանր-մանր դրոշակներ, և այս բոլոր բաները կարգով շարում են մաղի մեջ, որի տակումը փռած էր հիվանդի հանդերձից մի պաստառ. թեթևի պատրաստությունը լինում է երեկոյան ժամանակ։ Երբ այս բոլորը պատրաստ էր, մաղը հանդերձ յուր միջի բաներովը, դնում են ամբողջ գիշեր հիվանդի գլխի տակ. մյուս օրը երեկոյան ժամանակ, այսինքն ճաշից հետո, կանչում են թեթև թափողը։

Թեթև թափողը գալով հիվանդի տունը, նախ և առաջ առնում է մաղի միջից արճիճը, տանում է նորան խոհարան, և ձգելով յուր կասկարայի մեջ հալեցնում է կրակի վերա։ Բայց որպեսզի շուտով հալվի արճիճը, ճրագու ևս ձգում է կասկարայի մեջ, որ բորբոքվելով շուտով հալեցնում է արճիճը, տարածելով մի անդիմանալի գարշահոտություն։ Երբ հալված պատրաստ էր արճիճը, բերում է հիվանդի մոտ. հիվանդը պառկում է մեջքի վերա, երեսը ծածկում են մի պաստառով, մի կին, բռնում է մաղը յուր սարքովը հիվանդի գլխի վերա, իսկ մի այլ կին բռնում է մաղի մեջ մի ջրով լիքը պնակ։ Թեթև թափողը լցնում է հալած արճիճը պնակով ջրի մեջ։ Իսկույն երբ ավարտված էր այս, հանում է ջրից սառած արճիճը, և նորա զանազան կերպարանք ստանալուցը մեկնում է հիվանդի ցավերի պատճառը, թե ի՞նչ կերպով կամ ո՞ւր հանդիպել է հիվանդը այդ ցավին։ Ավարտելով այս զննողությունը, վերստին հալեցնում է արճիճը և նույն բանը կատարում է hիվանդի կուրծքի վերա, հետո ծնկների վերա հետո ոտքերի վերա և այլն։ Երբ բոլորը ավարտած էր, տալիս է հիվանդին մաղի միջի փոքրուց հայելին, որ հիվանդը նայի նորա մեջ. այստեղ մաղի մեջ գտանված սանրով, սանրում են հիվանդի գլուխը և մկրատովը կտրում են մազերից, որ ձգում են մաղի մեջ։ Սորանից հետո հիվանդի հանդերձի կոտորի մեջ լցնում է միրգերը և դրոշակները և քսում է

205