հիվանդի վերա, գլխից բռնած մինչև ոտքը. այստեղ հիվանդին ասում են, որ երեք անգամ թքանե այն կապոցի մեջ։ Մոռացանք վերևումը հիշել, որ այս բոլոր արարողության ժամանակ, մաղի երկու կողմումը վառվում էին այն երկու բարակ մոմեղենքը. և գործողությունը ավարտված, մաղը յուր սարքովը և վառած մոմերովը դնում են տան շեմքի վերա, և առաջարկում են հիվանդին, երեք անգամ անցանել նորա վերայով. սորանից հետո արդեն առնում են նորա մրգերը և առհասարակ այն բաները, որ պիտի ձգվեին։ Թեթև թափողը բոլորովին ավարտելով յուր գործը, երեք անգամ պտուտում է հիվանդի գլխին կապոցը, և գնում է ձգել ճարը նշանակված տեղում[1]։ Թեթև թափողի արդյունքն է ճրագը. վրձինը, մկրատը, հայելին մնում են դարձյալ տանը. իսկ մյուս բաները բոլորը փաթաթվում են կապոցի մեջ ձգվելու համար։
Թեթև թափողը, որ տանում է թեթևը ձգելու, ամենևին ետ նայելու չէ թեթևը ձգելուց հետո. առաջին այն պատճառով, որ հիվանդը չէր բժշկվելու, երկրորդը, որ թեթև թափողին մեծ վնաս կհառաջանար։ Թեթև թափողը, թեթևը ձգելուց հետո գալիս է հիվանդի տուն, նորան հարցանում են, «ի՞նչ բերեցիր», նա երեք անգամ ղենջակը թոթափելով հիվանդի վերա, պատասխանում է առողջություն հետո ստանալով յուր վարձը, գնում է յուր բանին։
Շատ տկարությունք, շատ անբժշկելի ցավեր, որոնց վերա բժշկությունը նայում է ինչպես մի վարագուրով ծածկած խորհրդական բանի վերա, և չունի գրական հնարներ այդ ցավերը բժշկելու, թեթևը բժշկում է առանց ամենայն տարակուսության։ Թեթև թափողը, եթե հանդիպի մի այնպիսի մարդու, որ փոքր ի շատե բան հասկանալով ծիծաղում էր այս հիմարական գործողության վերա, և չկամեր մասնակից լինել այդ արարողությանը, իսկույն սկսանում է պատմել այն հրաշքները, որ կատարել էր թեթևի միջնորդութենով. այն բժշկությունքը, որ ստացել էին շատ անառողջանալի հիվանդներ. նորա մեծ վկայության մինը ևս այս է, թե
206
- ↑ Թեթևի ուր ձգվելը կախված է նորա վախեցած տեղի նմանության հետ: Եթե հիվանդը վախեցել է ջրի մոտ, ապա ջրի մոտ պիտո է ձգել, եթե ձորի, ձորի մեջ: Եթե վախեցած տեղը հայտնի է հիվանդի տերերին, ապա ուղղակի կձգեն այնտեղ, իսկ եթե չգիտեն, այն ժամանակ թեթևից հառաջ կկանչվի թուղթ նայողը, որի գործն է իմանալ և վճռել այս բանը, սահմանելով, թե ուր արժան էր ձգել թեթևը, և թե ո՛ւր էին բնակվում հիվանդին բռնող փերիները (այնտեղ կարծում են, թե մարդը հիվանդանում է, եթե փերիները բռնեն նորան)։