Այս էջը հաստատված է

ականջին շշնջել Մանուշակ դայեկի վարժ լինելը յուր գործի մեջ։ Ժամանակը գալիս է, երեխան ծնանում է արդարև արու։

Երեխայի առաջին ձայնի հետ միասին սկսանվում են երաժըշտությունքը, բացվում է շնորհավորական հացկերությունը։ Բայց դայեկը վերմակ կամ այլ պաստառներ խնդրելով նորածինը փաթաթելու համար, բերում են նորան թանկագին դիպակից վերմակներ, հոլանդյան կտավից սփռոցներ և այլն, և այլն։ Դայեկը իսկույն ճանաչում է այս բաները, թե ո՞րը նոցանից տեսել է ո՛ր ծննդկանի մոտ...[1]

210

  1. Նախիջևանցիք, մանավանդ կանայք, հալած յուղի տեղ ընդունում են մեզիմեն աղեկների գոյությունը, և մեծ վարկ ևս ունին նոցա վերա։ Եթե պատահի խոսակցության մեջ արտաբերել մեգիմեն աղեկ բառը, իսկույն սորանից հետո կհավելացնեն. «կանաչ ու կարմիր կենա. թաթն ետևը, կրունկն առջևը»: Առաջին նախադասությունը, որպես թե բարեմաղթություն է, իսկ թե երկրորդը մի թալիսմանական դատապարտություն, այնպես, որ թե կամենար ևս մեզիմեն աղեկը վնասել, չէր կարող, պատճառ, նորան բարի էր մաղթել խոսողը։ Իսկ թե մեզիմեն աղեկը ապերախտ գտանվելով, այնուամենայնիվ, ցանկանար մի վնաս տալ, այն միջոցին, իսկույն ոտքի թաթը ետ կդառնար և կրունկը հառաջ, որով և կկապվեր նորա ընթացքը։ Այսպիսի հասկացողության մեջ ծնած օրերից տոգորված լինելով, նախիջեվանցի կանայքը, շատ անգամ նկատում են յուրյանց արկղների մեջ պահած հանդերձեղենների վերա, կամ նորածին մանուկի հարկավորելու պաստառների վերա դեղին բծեր (լեքե). իսկույն ասում են, երբ տեսանում են այս բիծը, թե այն հանդերձը կամ պաստառը, գործ են ածել մեզիմեն աղեկները։ Նոցա հավատալով, մեզիմեն աղեկները գալիս են գիշերով, հանում են այդ հանդերձքը, գործածում են նորանց, և աքաղաղը չխոսած ետ են բերում դարձյալ։ Ինչպես չհավատան այսպիսի բաների նախիջևանցի կանայք, այն անմեղ և անկիրթ արարածքը, մինչև ծնած օրերից սկսած դաստիարակվում էին այսպիսի նախապաշարմունքների և նանրահավատության մեջ յուրյանց պառավների ձեռքով․ երբ հարգելի Մանուշակ դայեկի նման շատերը, պատահելով մեզիմեն աղեկների մոտ, և ճանաչելով այս կամ այն տիկինին պատ կան ած հանդերձը կամ պաստառը, իսկույն ասում էին նորանց, թե տեսել էին այն բաները մեզիմեն աղեկների մոտ. և տիկինները հանելով արկղից անվանված իրը, արդարև նկատում էինք դեղին բիծը, անտարակույս նշանը... Գոնե այսքան մտածեին, եթե մեզիմեն աղեկները, ինչպես նոցա հավատում են, աներևույթ և անմարմին էակներ են, ի՞նչպես է ապա, որ երեխայք են ծնում, և ծնելու ժամանակ դեռևս կարոտում են մարդկային ձեռքի ճարտարությանը, մինչև ինքյանք, մեզիմեն աղեկները իշխում էին մարդերին, ինչպես է. որ հանդերձի կարոտություն ունին, և այն ցերեկը մերկանում են, որովհետև աքաղաղը չխոսած, ասում են, թե ետ էին բերում, ինչպե՞ս է, որ մի տիկին ամենայն ժամանակ գիշերով եթե կամեցել է բանալ յուր արկղը, ոչինչ պակասություն նկատած չէ արկղի միջի դրված բաներում: Թող նոքա չգանգատեն մեզիմեն տղեկներից նկատված դեղին բծերի համար, այլ մանավանդ թող մեղադրեն յուրյանց լվացարարության անկատարությունը և տհասությունը: Սապոնի մեջ շատ անգամ պատահում Է մոխիր, և այս մոխիրը ստանում են այնտեղ մը աոանձին արոտից, որ սաստիկ մոխրային սկիզբն ունի յուր մեջ: Ջուրը շատ անգամ լինում է ջրհորի լեղի ջուր, որ առատ է կրով, երկաթով և երբեմն ծծմբով ևս: Կտավիքը չորացնում են լավ չքամած, որից առաջանում է ոչ միայն այն դեղին բիծը, այլև առհասարակ կտավիքի օր ըստ օրե դեղնիլը։ Նախիջևանցիք այնքան հավատում են այս դեղին բծերի գերբնական բան լինելուն, մինչև որ եթե երևի մարդու մարմնի վերա մաղձից պատճառված դեղին բիծ, ասում են, թե մեզիմեն աղեկները հինա (china) են դրել։ Ցավելով խոստովանում եմ, որ իմ աղգակիցքը առավել մատնված են այս պիսի նանրահավատությունների, քան թե այլ երկրացի հայերը։ Նախիջևանցոց մեջ մեծ համարում ունի թուղթ նայողը (գիր նայող, գուշակող — чернокнижник) և շատ անգամ այդ քաղաքի բնակիչքը, յուրյանց գործը ընթացնում են այսպիսի մի խաբեբա մարդու առաջարկությանը համեմատ։ Այս ողբալի բանի աղբյուրը իհարկե պիտո է որոնել նոցա անկրթության և ասիական տգիտության մեջ։ Աստված տար ինձ, տեսանել մի օր մեր ազգակիցքը ազատված այս նանրահավատության լուծի տակից և քաղաքացած եվրոպական լուսավորութենով։