թաց գիծը, որ այս խեժային և մածուցիկ հյութը թողնում է յուր հետքից։
Բերանները մեծ, համարյա թե մինչև այնքան, ուր ծնոտը կապվում է գանգի հետ։ Շրթունքը բարակ, չոր, քարշված ինչպես թմբուկի կաշի և բոլորովին կապույտ, լերդագույն. երեքի բերանի մեջ ո չ մի ատամ չկար։ Երկայն և չոր քթերը, համարյա թե կցած էր կզակներին. ականջների վերա երևում էին օղեր, օձի գանգերից։ Հագուստները ևս, երկայն, յուղոտ։
Այս պառավներից մինի մեջքը կապած էր հարդից հյուսած գոտի։ Երևում էր, որ սա ամենից մեծն էր, պատճառ, մյուս երկուքի մեջն էր կանգնած և այն երկուքը, երբեմն նայում էին պտուկին, որի մեջի հեղանյութը եփվում էր ահա, և երբեմն երրորդ պառավի երեսին, հասկանալ կամելով նորա միտքը նոի՚ա դեմքի շարժողութենից։
Նոցա ձեռքի թաթերը, չոր, ինչպես ոսկր, մատները և եղունգները երկայն, որոնց տակի կեղտը մի զզվելի կապույտ գույն էր տալիս, երկայն ու կորացած եղունգներին, որ առավել նման էին գիշատող թռչունների մագլների:
Մի մեծ սև կատու, անդադար մռմռալով, քծնում էր պառավների ոտքերին և աչքը չէր հեռացնում նույնպես պտուկից, որ համարյա՛ թե կրակ էր դարձած, և որի միջի հեղանյութի եռալու ժամանակ երևում էին գնդակներ:
Այս գնդակների միջին էր ահա բոլոր վհկական արարողության խորհուրդը։ Գնդակները բաղկացած էին յոթն բլրի հողից և յոթնաղբյուրի ջրից, թվով երեք հատ էին նոքա, որոնց մեջ ամփոփված էին թալիսմանական հրավիրանք։ Առաջին գնդակի մեջ դրած էր օդում բնակվող մեզիմեն աղեկներին հրավեր, երկրորդում՝ ցամաքում բնակվողներին, իսկ երրորդում՝ որոնք ծովերում էին բնակվում։
Հանկարծ կատուն մլավեց:
Պառավները սկսեցին շուրջանակի պտույտ դալ խարուկի չորս կողմով, կամաց, բայց զզվելի և դողդոջուն ձայնով երգելով.
|