Այս էջը հաստատված է

— Գիտեմ,— ընդհատեք խոսքը Աղվանյանցր,— բայց դա չգիտես, թե ինչ ապաբախտություն կապած է այդ մատանու հետ:

— Ապաբախտությո՞ւն:

— Այո՛, ապաբախտություն. այդ մատանու պատմությունը հայտնի չէ քեզ, բայց ես գիտեմ. հայրս ասել էր ինձ, բայց և հրամայել, որ ոչ ոքի չբանամ այս գաղտնիքը։

— Իմ խելքս բանի չէ հասանում, արդյոք քո խելքը վերադ է, թե՞ ջերմախտ ունիս. մի՞թե հայրս իմանալով այդ գաղտնիքը, այն դատապարտությունը որ կապած էր այդ մատանու վերա, կնծայեր իմ փեսային։

— Ճշմարիտ է քո ասածը, բայց մեր հանգուցյալ հայրը չգիտեր, թե որ մատանին էր այն. պատճառ, երկու հատ էին նոքա, ինչպես քեզ ևս հայտնի է, ամենևին միմյանցից անղանազան, որոնցից մինը կրում էր յուր վերա դատապարտություն, անեծք և նորանը պտուղ ապաբախտություն։

— Քո ամուսնու մահը չիմանաս այլ պատճառից, եթե ոչ մատանուց, քո ամուսինը փեսայանալուց հառաջ, ինչպես առողջ, քաջ և ուժեղ տղա էր, մի ոչխարը նորան հազիվ թե նախաճաշիկ կլիներ, բայց հետո ընկավ բարակացավի մեջ. այս բոլորի պատճառը էր մատանին։ Հայրս տանջվելով խղճմտանքից, որ յուր ձեռքովը պատճառ էր եղած քո ամուսնու մահին, ինքը ևս հիվանդացավ և մեռավ, որով երկու եղան մատանու զոհերը մեր ցեղից, բայց ավանդությունը ասում է, որ դա յոթն մարդ պիտի տանի մյուս աշխարհ այն ցեղից, որի ձեռքումն էր մատանին, այս պատճառով աղաչում եմ, եթե բարով ամուսնանամ, այդ մատանին չտալ իմ կնոջը խոսելու վարձ, մի՛ ցանկանար իմ անբախտությանը։

Վարդ-Խաթուն քույրը նայում էր եղբոր վերա մի անորոշ զգացմունքով, նորա կերպարանքից կարելի էր եզրափակել, թե սառել ու կապվել էր նորա զգայականությունը։ Նա մի փոքր ժամանակ այս անորոշ դրության մեջ մնալուց հետո, ցույց տվեց յուր բերանի վերա մի խորամանկ ժպիտ, որով նորա առհասարակ տգեղ կերպարանքը, առավել ևս այլանդակվեցավ, մանավանդ երբ երևեցան նորա երկայն և կանաչ ժանգով պատած ատամները։ Այս ժպիտը նախընթաց էր այն կատաղությանը, որ երբեմն երևում է կին մարդերի մեջ. նորա մազերը կարծես թե պատերազմի բարձրացան գլխի վերա, մկնակները լարվեցան, և երեսի ցնցողական շարժվածքը ցույց էր տալիս նորա հոգու վերին աստիճանի

221