Այս էջը հաստատված է

վերա, ետ բերեց նորա զգայությունը։ նա տեսավ յուր հայրը կանգնած ննջարանի շեմքի վերա։

— Ի՞նչ ես առնում այդտեղ, Մանուշակ։

— Փոշին մաքրում եմ պատկերի վերայից, հայրի՜կ,— պատասխանեց դուստրը։

— Ե՜կ այստեղ,— ասաց հայրը ելանելով ննջարանից։ Երբ Մանուշակը ներս մտավ հյուրընդունարանի, Թյությունճի—Օղլուն հպարտ—հպարտ բերեց մատանին, և հագցրեց Մանուշակի մատը և ասաց.

— Այս մատանին քո նշանածինն է, որի հետ այսօր նշանվեցար. նա տալիս է քեզ այս գրավական, որ դու նորանն էիր, իսկ ես քո կողմից երաշխավոր եմ կացած իմ ազնիվ խոսքովը։

Մանուշակը արտասուքը աչքերում փաթաթվեց հոր վզին, բյուր անգամ համբուրեց նորանք հետո վազեց դեպի մայրը, նորան ևս նույնպես գրկախառնեց և քանի անգամ փոխ առ փոխ կատարեց այս ամբոխված գրկախառնությունը բոլորովին մեքենաբար և առանց գիտակցության։

Այս միջոցին, աղախինը ներս մտավ մի նամակ ձեռքին, Թյությունճի-Օղլուն շտապեց բանալ և կարդաց այսպես.

Գերապատիվ Թյությունհի-Օղլու

Ես Ղրիմում եմ ահա, իմ գործը սկսել եմ, ինչպես արժանն էր, և կմնամ այստեղ մինչև հունիսի վերջը, իսկ հունիսի վերջին ղրիմցի տղայոց հետ կերթամ շոգեշարժ նավով Կոստանղնուպոլիս, այնտեղից նույնպես նավով Տրապիզոնտ, իսկ Տրապիզոնտից իմ ուխտը կատարելու համար—Մշու Սուրբ Կարապետ, որտեղից Կովկասու վերայով կվերադառնամ աստուծով մինչև օգոստոսի 15։

Այսքան ծանոթություն տալուց հետո արժան եմ համարում այս և ասել, որ եթե իմ տեղը այլ մարդ լիներք ձեր արած բանի համար բոլորովին կհրաժարվեր ձեր աղջկա հետ ամուսնանալուց. բայց ես այնպես վատ սրտով մարդ չեմ. խոսք տվել եմ, կկատարեմ։ Ուրեմն ողջունեցեք իմ հարսը և զոքանչը և պատրաստ եղիք գալոց տարու վերափոխման տոնից հետո հարսանիքը առնելու։

Ողջ եղփք։

Ձեր խոնարն ծառա Մկրտիչ

18 նոյեմբ. 18...

Սուդաղ

233