Այս էջը հաստատված է

ՄԵՌԵԼԱՀԱՐՑՈՒԿ

Ա

1858 թվականի մայիս ամիսն էր։ Դեռ նոր լուսացել էր առավոտը, դեռևս նոր վեր բարձրացել էր արևը հորիզոնի վերա, ոսկեզօծելով ամպեղեն կաթնագույն սարերի գագաթները, դեռևս նոր զարթնում էին մարդիկ յուրյանց քնից, որ մանավանդ շատանում է և զորանում է գարնան ժամանակ, աղախինը պարոն Մարկոսի ներս մտավ սորա սենյակը։ Պարոն Մարկոսը քնաթաթախ բացեց աչքերը և երեսը շփելով հարց արեց քնից վեր կացած աղախնու ներս մտանելու պատճառը։ Այս միջոցին մոտեցել էր նորան աղախինը և առաջ քան թե պարոն Մարկոսը ավարտել էր յուր հարցմունքը, ստացավ սորանից մի նամակ, որ պարոն Շաքարյանցի ծառան բերել էր:

Պարոն Մարկոսը բացեց կնիքը և աչքերը տրորելով կարդաց հետևյալ խոսքերս.

Սրտակից բարեկամ պարոն Մարկոս

Չնեղանաս բաց խոսածիցս, ինչպես նկատում եմ, քո խոստանալը շատ է, քան թե կատարելդ. խոսքս մեր խնջույքի վերա է, որի մասին զրուցելով անցյալները խոստացար հոգաբարձու լինել, բայց, մի չար բաղդով, ոչ մի հոգացողության նշան, որ ցույց տված լինեիր, չտեսա մինչև այսօր։ Օրերը անցանում են, մեր կյանքը թռչում է, իսկ մեք, քո շնորհքիցը, բանտարկված մեր բնակարաններում թառամում ենք տխրության մեջ։ Տեսանելով, որ բանը այսպես է, որ այս մասին մի բարի հույս չկա քեզանից, ես ինքնին սկսեցի լինել այդ խնջույքի հոգաբարձուն։ Ամենայն պատրաստություն տեսել եմ, թե կերակրեղենի և թե ըմպելիքի մասին։ Միմիայն արաղ առել եմ մի վեդրո, իսկ հասարակ խմելի գինի հարյուր քսան շիշ, շամպայն, շատ լավերը, կլիկ և րեդերեր

236