Մուսա՛ գողտրիկ, շարժի՛ր անույշ,
Հա՛ր յոթնաղի քնարը,
Հնչե՛, ինչպես հնչում էիր
Ապողոնի ձեռումը։
5
Երբ հայր աստվածը բարկացած'
Նորան քշեց շանթահար,
Դու աստվածները Պարնասից
Ցած բերեցիր հովվաց պար։
Մի՛ մոռանար, ինչպես անույշ
10
Տրմոսիրյա դու ձեռին
Անապատումը հնչեցիր,
Երբ հուսահատն առանձին
Մահ էր խնդրում ճարակտուր,
Սփոփեցիր դու նորան.
15
Ծառք ու անտառը, լերինք, գազանք
Քու ձայնով թունդ թմրեցան։
Դու հնչեցիր Պտրնասումը,
Երբ Արամազդ հաղթական
Տիտանները քշեց երկնքից
20
Դեպի անդունդ անսահման։
Չեմ մոռացել և Հոմերը,
Որ քեզ առած յուր ձեռին՝
Հունաց հերոսները երգեց
Ու քանդըվիլ Եղիոնին։
25
Բա՛վ է որքան խեղճ Արարատ
Զրկըվեցավ քու ձայնից.
Հիշի՜ր, քանի՜ դեպի Պարնաս