Այս էջը հաստատված է

ընկան ջղջկի կուրծքի կարթաձև ոսկրը և Հուլիա Պոստրանայի[1] պատկերը։ Այս բաները մեծ զարմացք բերեցին պարոն Մարկոսի վերա, բայց չկարողացան դրականապես պատասխանել նորա հարցասիրությանը, թե ի՛նչ դիպվածով հատկապես ընկել էր Շաքարյանցը այդ վիճակի մեջ։ Շաքարյանցի ծառան դրսումը կանգնած

245
  1. Հարկավոր ենք համարում այստեղ մի փոքր ծանոթաբանել Հուլիա Պոստրանայի մասին։ Դա մի աղջիկ է, Մեկսիկոյից, 23 տարեկան. հասակի բարձրությունը 4 ոտնաչափ և 6 բթալափ, զարմանալի կանոնավոր կազմվածքի տեր։ Կզակի վերա բուսած է երկայն մորուք, որ միավորվում է նորա ընչացքի և թուշերի մորուքի հետ։ Հոնքերը թանձր որպես և գլխի մազը, սաստիկ սև և առանց գանգուրների։ Երեսի մյուս մասերը, որպես և բոլոր մարմինը, բացի արմուկներից, ձեռքի ափերից և ոտքի գարշապարից, պատած է կարճ մազերով։ Կուրծքը սաստիկ կերպարանագործված և լիքը: Քթի պնչերը տափակաձև և քարշված, այնպես որ առիթ են տալիս եզրակացնելու թե աճառ չկար նոցա մեջ: Բերանը մեծ, շրթունքը դեպի դուրս դարձված։ ներքին ծնոտի վերա կան ատամները ամբողջապես, իսկ վերին ծնոտի ատամներում երևում են պակասությունը։ Դեմքի գծագրությունը չունի նեգրի բնավորություն, բավական փոքր է երեսի անկյունը: Ձայնը կանացի է, մանավանդ բարձր ոճերը։ Թեև անկիրթ է նա, այնուամենայնիվ ունի լավ խելք և հասկացողություն։ Այս աղջիկը, որին, շատերի հետ, և մեք ականատես եղանք, ավելի նմանություն ունի կապկի քան թե մարդու, և նայելով զանազան բնագետների և եվրոպական օրագրերի և լրագրերի խոսքերին, դեռևս մի հատ է ամբողջ երկրագունդի վերա։ Անտարակույս մեր ընթերցողներից ոմանք տեսած կը լինին նորան, մինչդեռ գտանվում էր նա 1858 թվականին Պետերբուրգ և Մոսկվա մայրաքաղաքներում։ Այս աղջկա ծագումը ծածկած է անհայտության վարագույրի տակ։ Չէ կարելի դրականապես ասել, թե նա պատկանում է արմատակերների մի ցեղին. պատճառ, ունի շատ որակությունը, որով բաժանվում էր նոցանից։ Չկամինք այստեղ երկարաբանել մեջ բերելով այդ զանազանության ապացույցները, չկամինք նույնպես հիշել այն բոլոր խոսք ու զրույցքը այս աղջկա մասին, այլ միայն դնում ենք այստեղ այն, ինչ որ մեծ մասով ընդունելի է եղած և որ երևում է ավելի ստույգ։ 1830 թվականին, արմատակերների ցեղից մի քանի կանայք Կոպալից, գնացին սարի տակ լճի մեջ լվացվելու։ Յուրյանց տեղը վերադառնալով նկատեցին, որ չկա յուրյանց մի ընկերը։ Շատ որոնեցին, շատ հարց ու խնդիր արեցին, բայդ բոքորը դուր եղավ, և ամենեքին հավանեցան կարծել, որ խեղդված լինի ջրում։ Վեց տարի հետո այս անցքից մի հովիվ յուր ոչխարները սարերում արածեցնելու ժամանակ, մի քարայրի միջից լսեց մի ձայն, որ համարեց մեկսիկացու ձայն։ Նա սկսեց որոնել ձայն տվողը և գտավ, նա էր կորուսած հնդկական աղջիկը։ Սա պատմեց, թե լվացվելուց հետո, մոլորվելով սարերի մեջ, ընկել էր արմատակերների մի այլ ցեղի ձեռք, որ այսքան ժամանակ արգելել էր նորան, վարվելով բռնակալի պես։ Բայց տեղը, ուր գտել էր հովիվը այդ կնոջը, քանի հարյուր մղոնով հեռի էր մարդկային բնակութենից և գտանվում էր այնպիսի կողմում, ուր լիք էին կապիկներ և արջեր։ Այդ միջոցին կերակրում էր նա մի երկու տարեկան աղջիկ, որին շատ սիրում էր, թեև հավատացնում էր, թե ինքը չէ նորա մայրը, այլ գտանելով նորան անհոգ և անխնամ, դարման էր տանում։ Այդ աղջիկը անվանեցին Հուլիա Պոստրանա, և յուր մայրացուի մահից հետո դրեցին նորան Ուլլոայի գավառապետի գերդաստանի մեջ, որպես աղախին։ Այստեղ մնաց Հուլիան մինչև 1854 թվականի ապրիլը և հետո գնաց դեպի Միացյալ Նահանգները։ Այդ օրից սկսեց նա երևել Միացյալ Նահանգների մեծ քաղաքների մեջ և ամենայն տեղ գրգռեց բժիշկների և բնագետների հետաքրքրությունը։ Երբ որ Ամերիկայում բավական տեղ երևել էր, ապա եկավ Եվրոպա, համարյա թե յուր վերա դարձար բոլոր մայրաքաղաքացիների ուշադրությունը։ Մոտ իբր վեց, յոթն ամիս մնաց Պետերբուրգ և Մոսկվա մայրաքաղաքներում. հետո ճանապարհորդեց դեպի Գերմանիա։ Նորերումս ռուս օրագրերը հրատարակեցին նորա վերադարձը դեպի Պետերրուրգ, ուր երևում է բազմությանը մի Ալբինոս կնոջ և մի 30 բթաչափ գաճաճի հետ։