Իռիս հասավ նորանից.
Խնդրեց Մուսայիդ քնարը,
30
Խնդրեց Մուսայից պարը,
Հյուր ընդունել յուր ծոցի մեջ,
Որ ծածկել է սառույցը.....
Շարժի′ր, Մուսա′ Արարատի
Որդվո ձեռի քնարը,
35
Քեզի կօրհնե միշտ անմոռաց
Արարատի ծնունդը։
Եթե կորուց թագն ու սուրը,
Գանձ, Գավազան, Աթոռը, .
Թո′ղ քու անույշ աղյաց ձայնը
40
Ըսփոփե նորա սուգը։
Մի՞թե անխիղճ ես դու այնքան,
Կամ կեղծավոր, երկերես,
Որ ողջ աշխարհ սփոփելով՝
Թողուս Հայաստանն անտես։
45
Հայաստանի եթե նախնի
Ծնունդները քեզ մեղան,
Ի՞նչ է մեղքը այժմյանների,
Որ քեզանից զուրկ մնան։
Հնչի′ր, Մուսա′, քո ոգեշարժ
50
Աստվածային քնարը,
Թո′ղ մի խնդա մայրն Հայաստան,
Թո′ղ մի լսե քու ձայնը։
Թո′ղ սրբե նա արտասուքը
Բազմադարյան երեսից։
55
Սատուռնոսի անխիղճ գործը
Թո′ղ հեռացնե յուր մտքից.....
Գոնե տեղիք տուր ասելու.
«Երջանիկ եմ, իմ զավակք,
Մուսաները ինձ սիրում են
60
Իմ կարոտի փոխանակ...»
Հնչեց ահա՛ քնար քաղցրախոս,
Շարժեց երկինք ու գետին,