Արարատից դեպ Արագшծ
Շատ արձագանք խաղացին։
65
«Զուր ես խնդրում,— ասաց Մուսան,—
Որ բնակիմ Արարատ.
Նորա որդիքը քնարիս
Միշտ թշնամի են անհաշտ,
Ամեն մինը դանակ ձեռին
70
Աշխատում է անհանգիստ'
Իմ քնարի թելը կտրել,
Ես փախչում եմ նոցանից:
Արարատը սառուցապատ
Զըրկըված է կանաչից...
75
Սոխակները հալածված են
Ագռավների սև գնդից։
Ես անխիղճ չեմ, ոչ երկերես,
Ամենուն կտամ բաժին,
Միայն քնարս հնչեն նոքա
80
Յուրյանց հոգուն առանձին։
Արարատի թող մոտումը
Թո′ղ ագռավներ թրթռան,
Անուշ սոխակների փոխան
Թո′ղ բուերը միշտ վայ տան։
85
Անարժան է իմ քնարին
Դեռ Հայաստանն, լսի′ր ինձ,
Նորան չի լինիլ խնայիլ,
Քանի փախչում է լուսից։
Լսեցե′ք ինձ, Արարատի
90
Որդիք, որոնց հյուր եկա,
Միայն ձեր միջում հնչեցե′ք
Իմ քնարը յոթնաղյա»։