Այս էջը հաստատված է

Պարացելսոսի. նա ուսավ այդ գիտությունը նախ Տրիթեմիոս Մանհեյմյան աբեղայի մոտ, հետո Սիդիսմոլնդ Ֆուգղերոսի մոտ։ Պարացելսոսը պարապում էր, որոնելով ընդհանուր դեղը և անորոշ ժամանակով կյանք երկարացնելու հնարը։ Յուր աշխատութենների մեջ նա մեծ զանազանություն է դնում ընդհանուր դեղի, panacea[1], և կենսական կաթիլի մեջ։ Յուր նպատակին հասնելու համար, նա կատարեց շատ փորձեր. «Բայց,— ասում է Պարացելսոսը,— ես դեռ շատ հառաջ գիտեի փիլիսոփայական քարի գաղտնիքը, որ ուսել էի Կոստանդնուպոլսում, գտանվելով ռուսաց թագավորի որդու (?), որ դեսպան էր այդ մայրաքաղաքում, պաշտոնյաների կարգում»:

Մի զարմանալի հանգամանք հասուցել է դորան այդ պատվին։ Նա այց ելանելով եվրոպական համասարանների մեծ մասին, գերի ընկել էր թաթարների ձեռք և արձակվելով դեպի Ռուսսիա, ներկայացել էր թագավորին, երևի թե Վասիլիոս չորրորդին, որ յուր որդու հետ ուղարկել էր նորան Կոստանդնուպոլիս։

Պարացելսոսը երկար ժամանակ չմնաց որպես ուսումնապետ ալքիմիայի։ Մի օտարոտի անցք պատճառ դարձավ, որ նա հրաժարվի այդ պաշտոնից։ Նա, ուսուցանելով ալքիմիա, պարապում էր և գործական բժշկությամբ։ Մի անգամ հրավիրեցին նորան գնալ մի վտանգավոր ցավով հիվանդ աբեղայի մոտ։ Պարացելսոսը, հառաջ քան թե սկսած էր գործ դնել յուր բժշկությունը, հարկավոր համարեց պայման կապել յուր աշխատության համար ստանալու վարձի մասին։ Աբեղան խոստացավ 100 գուլդն, եթե միայն առողջանա։ Պարացելսոսը պատրաստեց օփյումից երեք հատադեղ և քսան և չորս ժամի մեջ առողջացրեց հիվանդ աբեղան։ Առողջացած աբեղան համարեց, թե խոստացած արծաթը շատ մեծ էր, համեմատելով Պարացելսոսի կարճաժամանակյա բժշկագործությանը, ուստի և հրաժարվեցավ հատուցանելուց։

Բացվեցավ մի դատաստանական վեճ. գործը հանձնվեցավ վերջապես բժիշկների քննության և վերահասության, որոնք վճռեցին, թե հերիք է մի շատ չափավոր վարձատրություն, որովհետև հիվանդը խիստ կարճ միջոցում առողջացել էր։ Պարացելսոսը կորուսանելով այս վեճը, ցույց տվեց դատաստանի մեջ յուր արհամարհանքը այդպիսի անիրավ վճռահատության վերա. այս բանը

261
  1. Ամենաբուժ դեղ (լատ.):