Այս էջը հաստատված է

պատճառ տվեց նորա ընդդեմ մի մեծ թշնամություն հառաջանալու, որ և ապա հարկադրեց նորան հեռանալ բազըլից։ Նա զրկված ամենայն օգնութենից, ման եկավ շատ քաղաքներ հետո հասանելով վերջին աղքատության, 1541 թվականի սեպտեմբերին վախճանեցավ Ստրասբուրգ քաղաքում։ Այս մեծ ալքիմիկոսը սաստիկ անձնատուր էր արբեցության, և շատերը ասում են, թե նա զոհ գնաց յուր նախանձորդների վրեժխնդրությանը, որոնք մի խնջույքի մեջ դեղել էին նորան։

1703 թվականին, երևեցավ Անգլիայում մի մեծ ալքիմիկոս բժշկության վարդապետ, Պրայս անունով (Price): Այս բժիշկը պատրաստում էր փոշիներ, սպիտակ և կարմիր, և դոցա միջնորդությամբ, կամեցածի պես, ժիպակը փոխարկում էր երբեմն ոսկի և երբեմն արծաթ։ Նա յոթն անգամ հրապարակական փորձեր փորձեց, մինչ ներկա էր մի մեծ բազմություն ժողովրդի։ Թագավորական հասարակությունը, որ հառաջուց շատ սառն աչքով նայում էր այս փորձերի վերա, հարկ համարեց, որովհետև վարդապետ Պրայսը անդամ էր այդ հասարակության, մի առանձին ժողով կարգել, ոսկեգործության հնարներր և եղանակները քննելու համար: Երբ հարկադրեցին Պրայսին փորձ կատարել ժողովի անդամների առաջև, նա պատասխանեց, թե չունի այլևս այն փոշիները. առանց որոց անհնար էր. բացի սորանից մեջ բերեց և մի քանի այլ պատճառք։ Ժողովը ժամանակ տվեց նորան փոշիներ պատրաստելու համար, և հետևյալ տարումը պիտի վճռվեր նորա գաղտնիքի գործը, բայց ալքիմիկոսը չկամենալով հայտնել յուր գաղտնիքը, մահադեղ ընդունելով մեռավ։

Բացի այս երևելի մարդերից որիշ շատերը պարապած են այս գիտութենով, բայց ցուց տալու համար, թե ուշադրության արժանի էր այս ուսումը, հերիք համարվում է այս հարևանցի գծագրությունը։ Այժմ անցանենք համառոտապես դնել այստեղ ալքիմիայի տեսությունը, թե նա ի՛նչ հիման վերա կարելի է համարում ոսկեգործությունը, և թե ի՛նչ հնարներ ունի այդ մասին։

Ջեբերի տեսությունը այսպես է, թե բոլոր մետալները բաղկացած են ժիպակից և շատ կամ փոքր մաքուր ծծումբից (բացի այս երկու տարրական մարմիններից Ջեբերը խոստովանում էր և մի երրորդ մարմին — մկնդեղը). այսպես տեսանելով բոլոր մետալները, ուրեմն և ոսկին, ապա հարկավոր էր փորձել և իմանալ թե այս մարմիններից որքան և ինչ չափով գտանվում են ոսկու

262