Այս էջը հաստատված է

որովհետև անտարակույս պիտի նեղություն պատճառեի քեզ. խնդրեմ, հրամայեցեք նստեցեք, շատ ուրախ եմ։

— Բարով,— Մանթուխյանցը, դառնալով դեպի պարոն Մարկոսը, և քարշելով մի աթոռք նստավ սեղանի մոտ։

— ճշմարիտը պիտո է ասել, այսօր շատ վաստակած եմ...

— Ի՛նչպես վերջացավ բանը, հաջո՛ղ, թե անհաջող։

Պարոն Մանթուխյանցը խոսքերով չպատասխանեց այս հարցմունքին, աչքով միայն ստորասաբար նշանացի արեց. նորա ինքնաբավականությունը երևեցավ և դեմքի ուրախ ցուցակության մեջ, որ համարյա թե գտանվում էր մի ջերմախտական–ցնցողական վիճակում։ Նա չէր կարող բառերով հայտնել յուր ուրախությունը և հաջողությունը, որովհետև երրորդ մարդ կար այնտեղ, որից թաքուն էր, գոնե համարում էր թաքուն, այդ բանը։

— ճշմարիտը պիտո է ասել, այսօր շատ վաստակած եմ,— կրկնեց պարոն Մանթուխյանցը,— մի բաժակ արաղ արժե որ խմեմ. ասում են, թե «ծերաց գավազան» է երկար աշխատութենից հետո։

— Հրամայեցե՛ք, անուշ արեցեք։

Այս ասելով պարոն Շաքարյանցը լցրեց արաղը մի բաժակի մեջ և տվեց Մանթուխչանցին։ Պարոն Մանթուխյանցը, բաժակը ձեռք առած չառած, կարդաց տակի գրերը...

— Չկամի՞ք ծխել,— հարց արեց պարոն Շաքարյանցը։

— Ի՛նչ է հարցանում այս մարդը. երկնքից, ի՛նչ է, թափվել երկրի վերա, որ սա չէ ընդունել։

Թաբաք ծխողները դարձան երեք հոգի, ծխով լցվել էր ամբողջ տունը, ծխողքը հազիվ հազ տեսանում էին միմյանց, պարոն Շաքարյանցի սենյակը դարձել էր մի մաքրատուն։ Մի քանի վայրկենից հետո, այս երեք մարդիկը, ամենայն ծանրությամբ սկսեցին ընտրություն առնել մարդերի, որ հրավիրելու էին յուրյանց խնջույքին մասնակից լինելու համար:

Ն

— Ի՛նչ մարդիկ միտք ունիք հրավիրել,— հարց արեց Մանթուխյանցը։

— Ահա, ցուցակը,— պատասխանեց պարոն Շաքարյանցը։ Մանթուխյանցը վեր առավ ցուցակը և հարևանցի նայելով նորա վերա ասաց.

266