Այս էջը հաստատված է

լցած հողեղեն ամանները և սկսեցի փուքսի գործադրությամբ զորացնել կրակը, որով և բարձրացնել ջերմության աստիճանը, որ անպատճառ հարկավոր էր դժվարահալ մետալները հալեցնելու համար։ Բավական չէր միայն նոցա հալվիլը, այլ և հարկավոր էր որ եռ գային. այս պատճառով թողեցի այդ սաստիկ կրակի մեջ իմ պատրաստությունքը, դուրս գնացի արվեստանոցիցս մի փոքր մկնդեղ բերելու մետալների հետ խառնելու համար։ Բայց երբ վերադարձա դեպի արվեստանոցս, չես կարող երեևակայել, թե ինչ աստիճանի հասավ իմ կատաղությունը։ Հողեղեն ամանները ո՛րը ճաքվել էին և որը բոլորովին փշրվել,այնպես, որ ոչինչ նյութ մնացած չէր նոցա մեջ։ Երկաթի գավազանով խառնելով քուրան, հասկացա, որ հալած էին մետալները կրակի տակ քուրայի մեջ, որ նախատեսությամբ հառաջուց պատել էի բարակ մաղած մոխրով։ Հեռացուցի կրակը։ Հալած մետալները, որ խառնվելով միմյանց հետ կազմում էին մի փոքրիկ լճակ, և որի երեսի վերա սերի պես կանգնել էր կապտագույն կեղևը, գրավեցին իմ ուշադրությունը. կանաչ ու կապտագույն-բաց կարմիր բարձրանում էր նորանից։ Սիրտս կոտրած էր բոլորովին, որովհետև համարում էի թե զուր է գնացել աշխատությունս, ըստ որում մկնդեղը պակաս էր։ Վերջապես սառեցավ խառնուրդը և կարելի եղավ քննել նորան... Ո՛վ բաղդիս, գործողությունը հաջողվել էր այնպես, որ առավել լավ չէր կարելի ցանկանալ...

Այս խոսքերը խոսելով, Մանթուխյանցը հանեց կեղտոտ և հնոտի սերտուկի ծոցից մի սևագույն դեղին մետալի կտոր և դրեց սեղանի վերա: Բայց նորա սիրտը և հոգին այնպես ջերմացած էին այդ մետալի վերա որ իսկույն հափշտակեց դարձյալ սեղանից և բռնելով ձեռքում զննում էր, չտալով Շաքարյանցի ձեռքը։

— Լա՛վ է, լավ, թող ես ևս տեսանեմ,— ասաց Շաքարյանցը,— դու տեսել ես և դարձյալ կը տեսանես։ Բացի դորանից, քո համար մի զարմանալի բան չէ, ո՞չ ապաքեն դու ես դորա արարիչը, ո՞չ ապաքեն էգուց փուդերով կարող ես ստանալ. թող մի լավ զննեմ դորան։

— Որովհետև իմ աշխատության վաստակն է դա, այդ պատճառով ևս ինձ ավելի քաղցր է նայել դորա վերա, քան թե մի այլ մարդու։ Մի՞թե չգիտես, որ ծնողին ավելի քաղցր է յուր զավակը, քան թե մի օտարին։ Գիտե՞ս, թե ինչքան քրտինք եմ թափել ես, մինչև հասել եմ դորան։

275