Այս էջը հաստատված է

հետ. բացի սորանից հարկավոր է, որ դարպաս ուղարկենք Երուսաղեմ, Մշու սուրբ Կարապետ և այլ այսպիսի ուխտատեղեր, որ օրհնենքագիր ստանանք։ Ախ ի՛նչ գեղեցիկ են այդ օրհնության գրերի ոճը և շարադրությունը։ Ի սուրբ և աստուածընկալ դրանէ.... աստուածային օրհնութիւնն եկեալ հանգիցէ, ծավալեսցի ի վերայ ձեր և համայն ձեր այնոց.... և այսպիսի օրհնության գիր շատ անգամ կարելի է կես մանեթով ստանալ։ Ի՛նչ է մարդուս երջանկությունը սորանից ավելի. «Յայտ լիցի աստուածասիրութեանդ», կը շարունակե օրհնության գիրը, «զի զոր առաքեալ էիք ձեռամբ (այս ինչ անձին) զմի տեօրտի պիրլիք ընկալաք մեծալ օրհնութեամբ և զանուն ձեր և համայն ննջեցելոց ձերոց գրեցաք առաջիսուրբ սեղանոյն, յորոյ վերայ սուրբ պատարագն մատչի» և այլն։ Քանի որ այդ վանքերք կան, քանի որ անմահ պատարագը կը մատուցանվի այդ տեղերում, այդ արծաթը տվողի և նորա բոլոր ննջեցյալների անունը պիտի հիշատակվի։ Երանի՜ մեզ, Շաքարյանց, երանի—հազար երանի։ Թո՛ղ ուրիշները գլուխ կոտրեն ուսում ստանալու, մեք քո հետ հոգիներիս պատրաստությունը տեսանենք։ Հարկավոր է մեր ճարելու հարստութենից մասն և բաժին հանել Վարագա սուրբ նշանին, Վանկո սուրբ նշանին, Աղթամարա սուրբ նշանին, Գեղարդա սուրբ նշանին, Օթյաց սուրբ նշանին[1] և այլ մյուս սուրբ նշաններին, որ գրված կան իմ մոտ գտնված գրչագիրների մեջ: Այս անպատճառ հարկավոր է, որ այդ սուրբ նշանների բարեխոսությունը ևս անպակաս լինի մեր վերայից. սուրբ նշանները անբարբառ բարեխոս են հավատացյալներին, բացի դորանից, «մեք ի յայն փայտն եմ յուսացեալ, յոր Տեր Յիսուս բևեռեցաւ», ասում է խաչի տաղը։ Իմ կարծիքով ազգը եկեղեցին է, հոգևորքն են, մեք մասնավոր մարդիկ ենք, մեք մեր

279
  1. Օթյաց սուրբ նշան անվանվում է այն խաչ քարը, որ ինչպես պատմվում է Այսմավուրքի մեջ, Թադթեոս և Բարթողիմեոս առաքյալքը միմյանց հանդիպելով Պարսկաստանի և Հայաստանի սահմանների մոտ և մի տեղ օթելով գիշերը առավոտուն օծել են այն քարը որպես հիշատակ յարյանց միմյանց հանդիպելուն, այս պատճառով ևս ասվում է Օթյաց սուրբ նշան։ Մի բերանացի ավանդություն, հասել է ինձ ծերունի մարդերից ասում է, թե Նոր Նախիջևան քաղաքի մոտ պանված սուրբ խաչի անունով վանքը շինած է այդ սուրբ նշանի անունով, և թե այն խաչի նշան ունեցող քարը, որ դրած է վանքի ձախակողմյան պատի մեջ, ուր կա և Թադթեոս առաքելու պատկերը, այն Օթյաց սուրբ նշանը։ Բայց այս մի ավանդություն է. գրավոր հիշատակարան գտանելու համար այդ մասին, իմ բոլոր հարցասիրությունս զուր է անցած մինչև այժմ։