Այս էջը հաստատված է

այնտեղ, քամին միայն, որոտը, և նշանակյալ ժամերում, եկեղեցու տխուր հնչող զանգակը կարող են ընդհատել միշտ թագավորող լռությունը։ Գերեզմանները որը կարգով և որը անկարգ շարված էին կանաչ, թավիշապատ հատակի վերա։ Ասես թե մարդերի գերեզմանքը ծառայում են բնության ձեռքում շախմատի քարերի տեղ։ Բնությունը խաղում է այս խաղը ժամանակի հետ։ Ամեն մի նոր գերեզման, նոր քար է, որ ստանում է բնությունը և գնում է և զանազան ուղղութեններով շարում է յուր խաղակից ժամանակի առաջև։ Ժամանակը տանում է այդ քարերը հատակից....

Երբ Կոմս էմմանուելը ման գալով գերեզմանների մեջ և կարդալով տխուր և սխալներով լի տապանագիրքը, որոնց և՛ գրել տվողը, և՛ գրողը, և՛ փորողը չեն գիտեցած հայերեն, անցավ դեպի եկեղեցու սեղանի քամակը, այսինքն, արևելյան կողմը. այստեղ տեսավ նա մի կենդանի էակ. բայց և սա սպասավոր էր մահու թագավորությանը....

Մի վաթսունամյա, բայց առույգ ծերունի, ճաղատ ճակատով և սպիտակ մազերով, բահը ձեռքին փորում էր... Նորա խոշոր դեմքի գծագրության հանդարտութենից երևում էր, որ շատ սառնությամբ կատարում էր այգ գործը, և ամենևին մեքենաբար՝ առանց մտածելու և յուր գործի հետևանքից կամ շարժառիթից մի տպավորություն ներս ընդունել յուր հոգու վերա։

Կոմս էմմանուելը մոտեցավ այս մարդուն:

— Բարև, ծերունի,— ասաց նա:

— Աստուծո բարին,— պատասխանեց խոսակիցը։

— Դարձյա՞լ գերեզման...

— Օրհնած, այս տարի դեռ տասներորդն է, որ փորում եմ, մի՛թե շա՞տ է։ Եթե այսքան ևս չլինի, ասե՞ս որ պիտեր քաղցած մեռանել։ Ի՛նչ է իմ ստացածս եկեղեցուց, որպես տարեկան ռոճիկ,— երեսուն մանեթ. աստուծո համար ասա, կարելի է այդքան գումարով ապրիլ, տուն տեղ և ընտանիք պահել։ Մեզ ասում են, թե արդյունք ունեինք ժողովրդից, ի՛նչ տեղից է մեր արդյունքը։ Մկրտությունից, պսակից և մեռյալից, բայց մկրտությունը և պսակը համարյա թե ոչինչ արդյունքի աղբյուր չեն. քսան կոպեկ, երբեմն երեսուն և երբեմն կես մանեթ։ Ամբողջ մանեթ տասն տարին մի անգամ չէ պատահում: Մնում է մեռյալը. գերեզման փորելուց ստանում եմ երկու մանեթ, լվանալու համար, եթե արական է, արական

283