Այս էջը հաստատված է

Մի ամբողջ խմբի տալիս էր հրաման,
Յուր ձեռքի բռնած թեթև հրացանով,

Ես տեսա դարձյալ, մի ուրիշ անգամ,
Մինչ անհոգ, ուրախ, խաղացած տեղից
Նորան բռնեցին, որպես մահապարտ.
Ի՛նչ անմեղություն, ինչ հայացք աչքից:

Մինչ ոտքից գլուխ սպիտակ հագած
Դիմում էր տխուր դեպի պատժարան,
Անհոգ արձակած սաթի պես մազերը,
Արտսուք թափելով հեղեղի նման:

Մինչ զրպարտողը խոստանում էր կյանք,
Թե միայն հաճեր....լինել համաձայն.
Այն ի՛նչ շնորհք էր, որ կաթեց մատից,
Որով ցույց տվեց երկինք ժանտին այն։

Ո՛հ, մի այլ անգամ, ի՛նչպես փրկեց նա
Ավազակներից մի անմեղի կյանք.
Առանց խոսելու, համր նշանով,
Վտանգի ժամը հայտնեց բացարձակ:

Ի՛նչ կարեկցությամբ, ի՛նչպես անմեղ սիրով
Թունալի բաժակը տեղափոխեց նա,
Որով դավաճանը թունավորվելով
Թմրեցավ մնաց, աթոռի վերա։

Ո՛ր մինը հիշեմ. ես տեսա դարձյալ,
Մինչ դուրս էր գալիս ծովից լայնարձակ,
Հազար պչրանքով, քնքուշ շարժմունքով,
Ձկնորս էր որսում, սրտով համարձակ։

Նա խոստանում էր նորան անմահ կյանք.
Նորան սիրելը էր անմահություն.
Ես տեսա, ինչպես ձկնորսը ուրախ
Վայելում էր մի ճոխ արքայությու՛ն։

Վերջին անգամ էր, ավել չտեսա,
Գնում էի ծովով հեռավոր աշխարհ....
Երկինքը մթնեց, մրրիկը սուլեց,
Որոտ, փայլակը անթիվ փայլակեց:

Սարերի նման մեծ-մեծ ալիքի
Կատաղած ծովին եղած խաղալիք,
Գալիս էր մի նավ, ջարդված կայմերով,
(Հառաջ մեր նավից տեսան նավաստիք)։


320