Այս էջը հաստատված է

Եկավ մոտեցավ նավը մեր նավին.
Ի՛նչ սիրտ կտրատող մի պատկեր էր այն,
Թշվառ հուսահատ իրր անխել նավորդք
Կորուսել էին և հույս փրկության։

Նավորդների մեք ես տեսա նորան,
Բռնել էր կայմից խելքը կորուսած.
Ինչպես հուսահատ անմեղ աղավնին,
Բազեի աչքից անդութ հալածված։

Անդունդի վերա այսպես քանի ժամ,
Օրորաց ճոճաց տարաբաղդ նավը.
Գիշերը կոխեց....կայծակը թնդաց....
Կուլ տվեց բոլոր անհատակ ծովը....

Կայծակի թունդը, մրրկի ձայնը,
Խուլ աղաղակը կատաղի ծովի
Միախառնվեցան վերջին ձայնի հետ,
Որ արձակեցին այնքան շատ հոգի։

......................................

Մրրիկը անցավ, ծովը հանդարտեց.
Շատ հեռի չէինք մեք ծովեզերքից....
Ջրեղեն դաշտում, դեռ նոր խաղաղած,
Մի ապառաժուտ կղզի երևեց։

Ահա՛, նա դարձյալ ծովում լողալով
Դիմում է դեպի քարքարուտ կղզին.
Մեք տեսանում ենք.... բռնեց քարերից
Եվ շուտ ելավ իբր աննյութ մարմին։

Հոգնած, ուժաթափ, մինչ վեր բարձրացրեց
Յուր արտասուքով լցված աչքերը,
Եվ ահա լուսինը ամպերի տակից
Դուրս սողաց տեսնել նորա երեսը։

Ես շատ նայեցա....բայց մեր նավն արագ
Վազեց դեպ հառաջ.... կորավ իմ աչքից....
Եվ այլ մյուս անգամ մինչև այս րոպես,
Կամ գուցե հավեժ զրկվեցա բաղդից։

Չէ. այն երա՛զ էր....հեռի՛ ինձանից,
Խոլական ցնորք, հոգի գիշատող.
Թողե՜ք ինձ հանգիստ մաշել իմ կյանքը
Եվ խաղաղ սրտով մտնել դեպի հող։


321

21 —162