Այս էջը հաստատված է

Երբ ավարտեց երգը օրիորդ Մարիամը, ամենի աչքը դարձան Կոմսի վերա, որ լսեն նորա կարծիքը այդ երգի մասին։ Բայց Կոմսը ոչինչ չասաց, միմիայն շնորհակալ եղավ օրիորդից, որ զվարճություն պատճառեց, երգելով ու ածելով. սակայն Կոմսի երեսը չէր ցույց տալիս, թե նա զգացած լիներ զվարճություն, դորա հակառակ մթնում և մթնում էր նորա դեմքը, որքան երգը մոտենում էր վերջանալուն։ Նորա հեղինակը էր ինքը Կոմսը, և երգի բովանդակությունը առած էր ստուգապես պատահած անցքից....

— Արդեն ժամանակ է դեպի տուն դառնալու,— ասաց Կոմսը և հրաժարական ողջույն տալով բոլորին, խոստացավ օրիորդ Մարիամին ներկա լինել Յումի գալու ժամանակ։ Կոմսը անձնատուր լինելով տխուր մտածութենների, դուրս գնաց Մահտեսի Թովմասի տանից։

Ժ

Այն քաղաքի մեջ, ուր անցանում էին վերևում պատմած անցքերը, վաղուց ահա բնակվում էր պարոն Հովնաթանյանցը։ Այս անունը առաջին անգամ պատահում է մեր ընթերցողներին, ուստի պարտականություն ենք համարում մի փոքր տեղեկություն տալ նորա մասին, որ հետո կարողանանք ներս տանել մեր ընթերցողքը նորատունը այն րոպեին, երբ Կոմս էմմանուելը անձնատուր եղած մելամաղձության՝ ուղղում էր ընթացքը դեպի յուր օթևանը։

Պարոն Հովնաթանյանցը, որպես, հայերի աչքով. մի փոքր ի շատե հարուստ վաճառականի գործակալ, դեռևս յուր երիտասարդության ժամանակ ուղարկված էր այստեղ: Նա բավական միջոց հառաջ վարելով յուր պարոնի գործերը այս քաղաքում, իհարկե ոչ առանց անձնական օգտի, վերջապես դարձել էր նորան ընկերակից։ Բնության մեջ կա մի օրենք, եթե վնասվում է կամ խանգարվում է որևիցե զգայարանը մարդու, կամ այլ կենդանու կազմվածքի, իսկույն մի այլ զգայարան ավելի զորություն և նրբություն ստանալով կատարում է, գո՛նե կիսով չափ, այն խանգարված զգայարանի պաշտոնը։ Կույր մարդերի ձեռքի մատները կամ առհասարակ շոշափողական ջլերը այնպես զորանում են և նրբանամ են, որ մի մաշված դրամ ևս շոշափելով կարո՛ղ են հասկացնել կուրին դրամի որպիսությունը և արժեքը։ Տեսողությունը խուլ մարդերի նրբանում է և զորանում է մինչև այն աստիճան, որ առանց մի ձայն լսելու, միմիայն նայելով խոսողի բերանի, դեմքիև ձեռքերի շարժողութեններին,խուլը կարողանում է հասկանալ

322