Այս էջը հաստատված է
Ցավելի էր նայել պարոն Հովնաթանյանցի վերա. նա մեռած էր, քան թե կենդանի։ Երկար ժամանակ սենեկի մեջ, դեպի այս և այն կողմը ման գալուց հետո, մտավ անկողին, որոշելով յուր մտքում, առավոտուն գնալ Կոմսի մոտ և բանը մի կերպ վերջացնել խաղաղությամբ:
Այդ գիշերը անցուց նա մի ջերմախտական վիճակի մեջ, երբեմն մի բարակ դող և երբեմն ջերմություն խաղում էին նորա մարմնի մակերևույթի վերա, վերջապես քուն եղավ.... քուն եղավ, բայց նորա աչքին, երազում, երևցան Կոմս էմմանուելը և Բեգզադեն։