Բ
Միջահասակ, կնճռադեմ և անշնորհք անիծյալ դևը, անցավ բոլոր բազմությունից և հառաջ եկավ դժոխատիրոջ դիմաց։
Այս դևը զինվորական ճարտարապետ էր հառաջ, սա մի հյուսիսային երևի քաղաքի մեջ շինեց մի ավագ եկեղեցի, որի երեք պատը գողացավ, հավատացնելով հաշվապահանջ իշխաններին, թե այս պատերի համար պատրաստված աղյուսները, անդադար անձրևի տակ մնալով հալվեցան, և հետո, արեգակի ջերմությունից շոգիանալով, դեպի ամպը բարձրացան։
Ահա այս քաջագործության համար ընդունվեցավ նա պալատական ճարտարապետ տեր սատանայի մոտ: Պիտո է ծանոթաբանել, որ դժոխքումը: Մի դևի պաշտոն տալու համար չկա կողմնապահություն, կաշառառություն, 52 օր դևերի բարեխոսությունը ևս հարգություն չունի տեր սատանայի աչքումը, նա ինը յուր ընտրությամբ տալիս է այդ պաշտոնքը իսկապես արժանավորներին։
— Ավազա՛կ,— գոռաց սատանան բարկացած (նա միշտ այսպիսի բացագանչությամբ դառնում է դեպի յուր պաշտոնյայքը),— ամենայն օր ահագին հաշիվներ ցույց ես տալիս իմ ապարանքի նորոգության համար, բայց, որ կողմը և նայես, ամենայն տեղ երևում են անհամար ծակեր ու ճեղքվածներ։
— Հին շինվածք է,— պատասխանեց անիծյալը, գլուխ տալով և անամոթաբար ժպտելով,— հին շինվածքները միշտ խոնարհում են դեպի կործանումն, այս ծակը հառաջացավ վերջին երկրաշարժությունից։ Ես քանի մի անգամ առաջարկեցի Ձեր մռայլությանը, միանգամայն քանդել այս շինվածը և նորից շինել նոր ձևով....
— Հարկավոր չէ՛,— գանչեց սատանան,— դու այդ շինության ժամանակ մտքումդ ունիս գողանալ նյութեր, և մի այլ տեղում շինել մի առանձին դժոխիկ, քո սիրեկանի անունով, և բնակել այնտեղ իբրև երկրորդական սատանա, չէ՛, հարկավոր չէ՛, այս դժոխքը դեռևս շատ լավ է իմ համար, առաջինը, որ տաք է, երկրորդը՝ խավար և գլխավոր՝ խավար լինելը, որովհետև դա մեր բոլորի ծնողն էր, դու ուրվագիծ և հաշիվ կազմիր միայն առաստաղի վերանորոգության համար։
— Ուրվագիծը և հաշիվը վաղուց ահա պատրաստ է. տեսե՛ք ահա, հարկավոր է կանգնել երկու հազար գոթիական սյուներ, որ
346