Այս էջը հաստատված է

իմ գործերից, որ հիմնած ու հաստատած էին Ձեր մռայլության պաշտոնական հրովարտակների վերա, ծագեցան հալածանք, բանտ, աղքատություն, մահ և կործանություն։ Այժմ չես կարող խաբել նորանց, որպես հառաջ. նոքա շատ խելոքացել են այժմ...

— Լռի՛ր, հիմար,— գոռաց սատանան զարհուրելի ձայնով. — ի՞նչպես համարձակվում ես սուտ խոսել, իմ առաջևս, այդպես առանց խղճմտանքի, որպես թե հայտնի չէ ինձ, որ մարդիկ երբեք խելոքանալու չէին...

— Բայց հավատացնում եմ, Ձեր մռայլությունը...

— Լո՛ւռ կաց....

Ապստամբության դևը, յուր ծննդական լրբութենով կամենում էր ահա դարձյալ պատասխանել սատանային, մինչ սա ամենալի բարկությամբ վեր թռավ գահիցը դեպի նա, կայծակներ թափելով աչքերից, բերանը և ճանկերը բացած, որպես թե պատրաստվում էր պատառոտել նորան։

Աստարոտը սկսեց փախչել, սատանան նորա քամակից։ Մյուս դևերը, որ ներկա էին հանդիսին, երկյուղից սկսեցին առաստաղին կպչոտել և ծակերը մտնել. խառնակությունը շատ մեծ էր, որպես թուրքի դիվանում, պատերազմի գործերը որոշելու մասին։ Սատանան վազում էր Աստարոտի քամակից. բայց ապստամբության արհի նախագահը, իսկապես սատանայի նման, ամենայն ժամանակ յուր հաջողաշարժությամբ պրծնում էր սատանայից՝ համարյա՛ թե նորա ձեռքի տակից դուրս սահելով։ Այս անկարգ գործողությունը շարունակվեցավ մի քանի րոպե, երբ նոքա 2000 ասպարեզ տեղ վազեցին զանազան ուղղութենով։ Վերջապես դժոխքի իշխանը բռնեց յուր խորամանկ ոստիկանի պոչից... հետո բարձրացնելով օդի մեջ, դժոխային կատակով ասաց.

— Ա՛, ա՛, դու քարոզում ես ինձ մարդերի խելոքանա՜լը, ես քեզ ցո՛ւյց կը տամ, անպիտան... նայի՛ր, շուտով սկսանես, ուրևիցե, իևչևիցե պատճառով մի ապստամբություն կամ խռովություն, ապա թե ոչ, ես քեզ... Quos ego[1].... ինչպես ասում է Վիրգիլիոսը... Եվ ամենասաստիկ բարկությամբ պտուտելով նորան յուր գլխի վերա, ձգեց սարսափելի զորությամբ։

Ապստամբության խեղճ դևը, թափանցելով բոլոր դժոխքից, անցավ երկրի օդի մեջ և մի քանի ժամ թռչում էր, ինչպես լայնաբերան

356

  1. «Ես ձեզ», այն ահեղ սաստը, որով ծովերի աստված Նեպտունը դիմեց հողմերին (Խմբ.):