Այս էջը հաստատված է

— Ես մեղավոր չեմ, եթե դու, թեև պաշտոն ունեիր գրականության դևապետի, քո տգիտությամբը, ծուլությամբը ե եսական անխորհուրդ կամակորությամբ, չգիտեիր ոչինչ լեզու և ոչինչ բարբառ, բացի մի մեռած բարբառից, որի գերեզմանի վերայով հազարավոր անդամ ահա կատարել է արեգակը յուր տարեկան շրջանառությունը. ինձ հարկավոր չէ քո բարբառի նեղսիրտ ձևը, այլ այն միայն, որ հասկանայի լինի քո խոսածը, ուրեմն պիտո էր խոսել պարզ և կենդանի բարբառով, եթե կամք ունեիր կենդանի էակների հետ խոսել, եթե քո խոսակցությունը ուներ մի իրական խորհուրդ և ո՜չ գաղափարական միայն։

— Պարզ և կենդանի բարբառով,— կրկնեց ինքը ինքյան գրականության դևը, միանգամայն քարացած,— պարզ և կենդանի բարբառով... բայց զրկեալ է դա ի կարի կարևորացն կանոնաց ուղղախօսութեան, և որչափ համեղական և ազդոյ հինն է, այնչափ անհամ է նորն, թոյլ, տգեղ, անհեթեթ, աղխազուր...։ Տեսանել տեսանեմ, զի մռայլութիւն ձեր մոռացեալ է զգեղեցկախօսութիւն իմ, գեղեցկախօսութիւն զոստիկանի գրականութեան, որոյ ամենախոնարհ յայտնութեանց ունչս առնէ այժմ, մինչ երբեմն ղնոսա իսկ ի հրովարտակս վաւերացուցանէր։

Բա՛բէ չարաբաղդութեան հիքացելոյս. թերևս աղաչէի զմեծիդ մռայլութիւն, ներել յանդուգն առաջարկութեանս, թոյլ տալ ինձ ի գրի հարկանել զոր ինչ շրթունք իմ չզորին ըստ ամենայն արժանեաց գեղեցկախօսել...

— Դարձյալ հիմարություն, հիմարություն հիմարության վերա։ Եթե մի մարդու պատահեիր, որ խոսում էր քո հետ, փոխանակ նորա խոսքին պատասխանելու, պիտո՞ է ասեիր, թե գնա դու այժմ, և ես խոսքիդ պատասխանը կգրեմ նամակով այն պատճառով, որ բերանով խոսելու ժամանակ այնպես գեղեցիկբացահայտելոը չէիր քո միտքը, որքան գրելով միևնույն բանը։

Մինչդեռ սատանան կարդում էր գրականության դևի դատարկ գլխին այս քարոզը, դևը պինդ սեղմած ճանկերի մեջ գրիչը, և ահաբեկ լինելուցը բոլորովին դողդոջուն գլխով ու ձեռքով մի բան գրում էր ծունկի վերա մի տետրակի մեջ։

Սատանան չնկատեց այս գործողությունը յուր խոսելու ժամանակ, բայց երբ ավարտել էր յուր խոսքը, պատասխան չստանալով գրականության դևից, աչքը ձգեց նորա վերա և տեսավ, որ գուճ եկած գրում է այնպես դողդողալով և բոլոր մարմնով թռչոտելով,

367