Այս էջը հաստատված է

զօդ դիւական. Ոլիմպոսն յունական տապալեալ է հիմն ի վեր,կործանեալ է Արամազդ և ի գահ նորա ամրարձեալ էք Դուք, մռայլագոյն սատանայ։ Առ ի բարւօք ևս յապահովի կացուցանելոյ զիշխանութիւն Ձեր ի վերայ տգիտաց, խորհուրդ բարի տամ Ձերոյն մռայլութեան հալածել և բառնալ ի միջոյ զգիտունսն և զիմաստունսն, որք զրահաւորեալ ընդդէմ դժոխաց փոքր մի ևս ի հող բնակեց ու ցին զփառս նորա։ Ձերում հրամանի անսան տպագրատունք, պատուէր տուք և կատարեսցի վաղվաղակի, զամենայն զհասկանալի և զիմաստալից գործս որք մկրտին ի լուսաւորել զմարդիկ, անտես առնել և չտպել երբեք։ Այսու կարկեսցին բերանք բացեալք ի վերայ մեր։

— Այդ խելքի մոտ բան է. շատ լավ։ Վեզիր,— բացա գանչեց սատանան,— հրամայիր քարտուղարին գրել մի շրջաբերական հրովարտակ իմ անունով, որ ոչ ոք չհամարձակվի տպել մի խելացի հասկանալի և իմաստուն գործ, որպեսզի տգետ մնալով ժողովուրդը, շատանա մեր զոհերի թիվն և բարձրանա խունկերի ծուխը։

— Շատ բարի, մռայլագույն սատանա, ինքս կգրեմ այդ հրովարտակը...

— Հերի՛ք է,— գոռաց սատանան,— դու քո օրումդ քո խելքից մի բան գրած չես, ինչ որ ցույց ես տվել քո անունով, այդ բոլորը օտարի վաստակ է եղել, դու և բուն գրող կամ կարդացող.ես շատ լավ ճանաչում եմ քեզ, քո սիրտը կը ճայթե մի երես բան կարդալու ժամանակ. քո գրիչները այնքան չորացել էին, որովհետև երբեք թանաքի երես չեն տեսնում, որ անցյալներումը երկու չարագործ մարդ գողացել էին, որ մի տուն այրելու ժամանակ, գործ դնեն նորանց լուցկիքի տեղ։ Ես վաղուց կը փոխեի քեզ, բայց համադիվական ապաբաղդությամբ արժանավոր դև չունիմ... գնա՛։

Վեզիրը գլուխ տվեց և դուրս գնաց հանդիսից, որ հրովարտակ պատրաստել տա։

Սատանան դարձավ դեպի գրականության դևը ասելով,— Տեսանում ես ինչպես կատարում եմ քո առաջարկությունքը, եթե հիմնած էին առողջ դատողության վերա։

— Եւ զտկար դատողութիւնս մարթ է սատանայական հայեցուածով առողջն տեսանել։

— Դու դարձյա՞լ խոսում ես այդ լեզվով։

— Ո՛չ ապաքէն համոզեցայք Դուք ինքնին:

— Ես թույլ տվեցի միայն գրել և ո՛չ խոսել։

371