մեջ նստած տեր սատանան գնում էր ծայրագույն Բրամինի ընդառաջ։ Ինչ կարգով որ գնում էին, նույն կարգով դժոխքի դուռի երկու կողմումը շարվեցան։ Դուռի մուտքին մոտ չորս ոսկեզօծ կոտոշներով դևերը ցած գրեցին յուրյանց ուսի վերայից ասորու սրածայր և սևացած աշտարակը, որի մեջ նստած էր տեր սատանան, Իսկույն վեզիր Բեհեղզեբուղը, և մյուս ոստիկանքը հառաջ մտան սատանայի մոտ շնորհավորել դժոխքի այս նոր եկավոր հյուրը, որին այսպիսի փառավոր հանդեսով սպասում էին։
— Վեզի՛ր,— բացագանչեց սատանան,— հայտարարություն պատրաստիր շուտով այս ծայրագույն Բրամինի բոլոր գործերի մասին, որ այնքան երկար տարի աշխատեցավ դժոխքի օգտի համար, որպեսզի նա, ներս մտածի պես, կարդաս այդ հայտարարությունը, և ես տամ նորան արժանի վարձը. թող չասեն մահկանացուք, թե ես վարձ չէի տալիս։
— Շատ բարի, Ձեր մռայլություն, ես երեկի արդեն հանձնել էի նորա գործերի մատյանքը քարտուղարին, որ ծանոթությունը հավաքե այնտեղից նորա մասին։
— Ժապավինա՞ծ են այդ մատյանքը, կամ ամբո՞ղջ են բոլոր թերթերը, գուցե մտած լինի մի խարդախություն. վատ չէր լինելու քննություն կարգել այդ մասին հետո։
— Մռայլագույն սատանա, — միամիտ կացեք մատյանների ճշդության մասին, որովհետև այդ ծայրագույն նզովյալը, որ գալիս է մեր մոտ, ինքը յուր ձեռքով ուղարկել է ամենայն տարի այդ մատյանքը, որ ժապավինած ու կնքած են նորա կնիքով։
— Ուրեմն քաղիր այդ մատյաններից ամենահարկավոր ծանոթությունքը և համառոտապես կը կարդաս. երբ նա կը ներկայանա իմ խավար զորությանը. այդ անպատճառ հարկավոր է, պատճառ, դա նոր է գալիս այստեղ, ուրեմն և արժան է ծանոթացնել նորան մեր դժոխային անիծյալների հետ։
— Մռայլագույն տեր, նա առավել ճիշտ գիտե, թե ով կա դժոխքումը. պատճառ, նա յուր ամբողջ կյանքը վարեց ընկերակցությամբ մեր սիրական Ասմոդեյի, որին Աղմոդևս էր կոչում ինքը' այդ Բրամինը։
— Այսուամենայնիվ պիտո է կարգը պահել, ի՞նչ կասե, եթե տեսանե անկարգություն, անվայելչականություն և անարժանություն, տարակույս չկա որ կը բողոքե ընդդեմ իմ, թե ո՜չ, տեր
375