Այս էջը հաստատված է

տեսնված չէ, ամենայն կերպով հավատարիմ կացավ յուր դժոխային հոգու պարտականությանը։

Ագահության կողմից, հիանալի ագահ մարդ էր. կողոպտեց բոլոր մեհյանները և հափշտակեց նոցա կալվածքը յուր պաշտոնակալության մեջ դորա ձեռքը չմաքրվեցավ կաշառքից, և՛ ստացավ, և՛ տվեց։

Բղջախոհության դևը, մինչև դորա մահը չբաժանվեցավ դորանից. դա ամենայն քաղաքի մեջ, ուր նստում էր, որպես պաշտոնակալ, պահում էր մի սիրական և բոլոր գողության և կաշառքի արդյունքը վատնում էր նոցա վերա։ Թեպետ շատ մարդիկ կան, որ ունին յուրյանց մեջ այդ դևը, միայն հավատացե՞ք, մռայլագույն տեր, որ դորա անառակությանը միմիայն կարող են հավասարվիլ այն երկու եգիպտացի քույրերը Ոողա և Ոողիբա անունով, որ պահում եք Ձեր կանանոցի մեջ, որպես վարդապետություն դժոխային ամուսնության, կամ ինչպես մի ազգ ասաց, որպես աստված բանականության։

Հպարտության և փառամոլության կողմից, շատ նշանավոր է դա. կան աշխարհի երեսին ծերունիք, որ գիտեն թե ինչպես պատրաստ էր դա զոհել ամենայն, ինչ մի պարգևի համար: Վերջին անգամը խոստացել էր Ասմոդեյին հոգին տալ, եթե Ասմոդեյը կը տար նորան մի պարգև, բայց Ասմոդեյը առավել խորամանկ լինելով, ստացավ նորա հոգին, առանց պարգև տալու, թե ինչպես պատահեցավ այս, կիմանաք հայտարարությանս վերջումը։

Խավարաս իրության կողմից յուր նախագահությունը ոչովին չէ տալիս Հնդկաստանի մեջ. դորա ծայրագույն Բրամին դառնալուց հառաջ, լավ ու վատ կային դպրոցներ, ուր մի քանի բան սովորում էին, բայց այն օրից, երբ սա ստացավ ծայրագույն իշխանությունը, նախանձավոր լինելով դժոխքի փառքին, քանդեց և կործանեց այդ վարժատունքը, ցրվեց աշակերտքը, հալածեց վարժապետքը և խաբեց մի քանի հիմարի, թե այն պատճառով լինում են դոքա, որ ունի մի հոյակապ դպրոց բանալ, որպես այդ հոյակապ դպրոցի բացվելուն արգելք էր այն, ինչ որ ներկայումը, տարակույս չկա, որ այդպես չէ, բայց նորա հարազատությունը և ջերմեռանդությունը դեպի ձեր գահը հարկադրեցին այդպես գործ կատարել։

Խարդախության և դավաճանության կողմից այնպես անուն ուներ դա, որ ոչինչ մարդ բարեկամ չմնաց դորան, այն ամենասիրելի

378