Բանաստեղծության սևագրությունն այս պատկերն ունի.
Պոչատ Գաբրիկն է գալիս
ճամփա տուր է՜, մեր տղա,
[Տես ինչ <․․․․․․․․․․․․>
Ա՜յ տնաքանդ, խաղալիս
Տես ինչպես է պար գալիս
Դու միշտ նորան տեսնելիս]
«Հետն էլ ո՞ւմ է քաշ տալիս».
[Չունի՞ նա Սանչո Պանսա։]
Աստված, ճիշտ Սանչո Պանսա։
— Ասա՛, հաճի Կարապետ,
Ու՞ր են կիտվել այդ հիմարք,
Ուզում են կռվել մեր հե՞տ,
Ա՜հ, խելագար ապստամբք։
Ուղում են որ [թուղ<թ>] մի [թղթով] խոսքով
Դորանց դժո՞խք ուղարկեմ
[Կամ] թե նղովքի շանթերով
Քավարանո՞ւմ բանդարկեմ․
«Ամա՞ն, տեր իմ <․․․․․․․․․․․>
Տեր իմ խնայե հոգևոր
Մի տալ պատիժ խիստ սաստիկ,
Մի՞թե չկա մարմնավոր
[Մի այլ փոքրիկ հնար]