Այս էջը հաստատված է

ՈԻՂԵՐՁ

    „Compte rendu!"[1]
Որում Խորեն հանապազ
Լարակտուր և քնարին
Վարդենեաց ոչինչ նիազ
Գողտրիկ անղրաձայնութիւն։

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

''Je ne veux pas passer pour meilleur
que je ne suls“.
J. J. Rousseau, „La nouv. Héloǐse.
Non, mes amis, non, je ne veux rien
être... De mon berceau prės de bénir la
paille, En me créant Dieu m՛a dit: Ne
sois rien".
Вeranger.

Ամենից առաջ այս մի բանն ենք խնդրում, որ ոչ մեկը չկարծի, թե մենք մեզ հայկաբանի կամ բանաստեղծի տեղ ենք դնում, քա՜վ լիցի։ Դուզնաքյա մեկը, տառապյալ մարդ, խոստովանում ենք, բայց սպասարկել ենք ճշմարտության, երբեք մեզ չենք համարում այն, ինչ որ չենք, երբե՜ք:

Բայց ինչո՞ւ ես այդ խնդրեի. մի՞թե նրանք, որ աչքեր ունեն տեսնելու, չպիտի գուշակեն այդ, հենց որ սկսեն կարդալ։ Իրոք որ ծիծաղելի է. միթե ամեն մարդ, որ երկու ոտքով կաղում կակազում է, դրախտի լեզո՞ւն է խոսում, հայկաբա՞ն է միթե, կամ նա, որ չափածո է գրում, բանաստե՞ղծ է «Սավուղն է՞լ մարգարեների հաշվումն է», ասում է Գիրքը:

Քա՜վ և մի լիցի. ասում ենք և վերջացնում. այլ ինչ որ պետք է, առանց ամենևին քաշվելու, իսկական ճշմարտությամբ և փորձից դուրս բերելով հարմար պատասխանը տալիս ենք. մի՞թե չկան շատերը (և ոչ քչերը), որոնք մեծ

393
  1. «Զեկուցում» (լատ.) (խմբ.)