Այս էջը հաստատված է

թեթևությամբ այնքան են հանդգնում, մինչև գուցե մեր բազմերախտ և առաքելանման թարգմանիչների գահից են բռնում։ Քչե՞րը կան մեզ մոտ, թող թույլ տրվի հարցնել, որոնք մի անգամ արվեստակյալ տաղաչափությամբ քամի են փչել և լրբությամբ Շեքսպիրի կամ Շիլլերի հովեր են առնում, որոնց անարժեք համբակներին անգամ հարմար չէ մեղադրել։

Եթե կարողանանք քավել մեզ այդպիսի բաներից, մեզ թվում է թե՝ այլևս սխալված չենք։

Բավական է մեզ, ճշմարիտ ենք ասում, և շատ բավական, եթե համարձակվենք մտնել հայերեն լեզվի գիտության նախադուռը, որ կարծես երկնքից հրամայում էր սովորել Քաջարանցն Արամ։ Թողնենք քերթողականի վսեմ ճարտարությունը, որով շատ քչերն են օժտված բնությունից՝ կարծես աստվածային կայծակով ջահավորված, այլ միայն եթե մյուս հսկա քերթողների սքանչելի գորշերին կարողանանք խելահաս չինել, մեզ արդեն բախտավոր կհամարենք։