Ամեն առտու, թոթափած
Քունն աչքերից՝ գեղատես
Երազներով իր արբած
Կույսը իջնում է պարտեզ...
Թիթեռի պես՝ լուսառեչ
Ծաղկե-ձաղիկ թռչելով
Փունջեր քաղում՝ ցողի մեջ
Իր մատները թրջելով։
Ի՜նչ չքնաղ է, սիրահույզ,
Երբ գնում է ընդառաջ
Եվ ասում է «բարի լո՜ւյս»
Ծաղիկներին՝ մեղմավաչ,
Ու համբուրում վարդերը
Եվ իր սիրած հրեշտակին.
Շիկնում են շառ այտերը,
Սիրտը զարկում հեշտագին։
Համբույրները խաղո՜ւմ են
Կուրծքի վրա հոլանի,
Բաբախում են սրտերը...
Արդարոց բյո՜ւր երանի։
Վճիտ սիրով անբասիր—
Ինչպես Գիրքն է պատվիրում՝
Մեր սիրավառ հրեշտակն իր
Կույսին սրտա՜նց է սիրում.
Եվ բուրավետ ու ծիծղուն
Ծաղիկներից բազմերանգ
Նուրբ մատներով իր սիրուն
Կազմած բուրյան մի պսակ՝
Պճնում ճակատն սիրածի.
Ու գեղգեղո՜ւմ է, հնչում
Եղբորորդու քնարը՝
Զերթ աղավնյակն է մնչում...
Եվ պարտեղի գաղտնաթով