Այս էջը հաստատված է

Գ

ԱՂՈԹՔԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Դու, որ երբեք չես կենում
        Տաճարներում հասարակ,
Երկինքը գահ քեզ համար
        Ու երկիրը ոտքիդ տակ,

Հաճեցար դու մատուռն այս
        Քո անունով կոչելու,
Տունն այս, որտեղ ապրում են
        Քո որդիները հլու։

Սեղան շինվեց սրբության,
        Տե՜ր, քեզ համար, ուր արթուն՝
Հաց ու գինի են ձոնում
        Ի հիշատտկ քո որդուն:

Դու չե՞ս գալիս հարավեն,
        Փառան սարից չե՞ս, աստված,—
Այս ասում է մարգարեն
        Քո սուրբ հոգով ներշնչված։

Պապանձվեցին չարերի
        Բերան, լեզու թունալի,
Մինչև՝ հետ սուրբ Ներսեսի՝
        Եվ Գրիգորին տոնեցինք։

Եվ մեղեդին քաղցրաձայն
        Սերովբեից քո անտես՝
Եղավ զվարթ երգակից
        Օրհներգության — ձոնված քեզ։

Տե՜ր, նայիր քո ծառային,
        Անուղղելույս մի՛ հիշիր.
Աջըդ լինի նրանց վրա,
        Իսկ ինձ չարից դու փրկի՜ր,

Որդուն քո հեզ աղախնու,
        Ում սիրտ տվիր սիրով լի
Եվ սուրբ խաչը կրելու—
        Նշան՝ որդուդ սիրելի։


397