Այս էջը հաստատված է

Թ

ԱՅՍ է ԻՄ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈԻՆԸ

Արփին ինչպե՜ս Է փողփողում
Անձրևներից, բուքից հետո.
Տերևն ինչպե՜ս զվարթանում
Զովիկ ցողից՝ տապից հետո.
Մերկանալով տխուր՝ ինչպե՜ս
Սառչում են լիճ, դաշտ ու անտառ:
Գարնան շնչից ջրերն ինչպես
Կարկաչում են զիլ ու կայտառ.
Գեղջուկն ինչպե՜ս տենչում է իր
Ցորենարտի առատ հունձին,
Եվ կամ այգու տերն անձկալիր
Խաղողաշա՜տ այգեկութին.
Ինչպե՜ս տենչում է տարագնա՝
Ափին՝ նավորդն ալեկոծյալ.
Ի՜նչ կարոտով դիտում է նա
Փարոսի հուր — շողը պայծառ.
Եվ ստրուկը բազմաչարչար
Ինչպե՜ս տենչում ազատություն,
Կամ բռնության շղթայակապ
Զոհը՝ բանտի խորտակվելուն:
Ի՞նչ են սոքա ողջ միասին
Անձկության հետ հրեշտակի,
Թե նա ինչպես գրկեց կույսին՝
Ոչի՛նչ հաճույքն այդ չի՛ չափի:
Խունկ է բուրում ստինքներից,
Հոտոտո՜ւմ է քերովբեն մեր.
Ծարավըն իսկ կրծքի 2աղի
Մեկ ումպովը հագենում է։
Սափորները կոկ ու գողտրիկ,
Օ՜, ծպտում են նրան կարծես,
Վիզն է նրա այնտեղ մոտիկ,
Սիրտն է զարկում կարոտակեզ...
Փրփրածինի պերճ պալատում,
Կրկնալուսնի խոր ակոսով
Հավերժհարսի շեմքն է քերում
Մեր հրեշտակն իր ֆալլոսով...
Կրկնաղբյուրի առուն բռնած
Մղում ճամբով ցողապատ և
Սողոսկելով բարձրանում է
Կոկյուսոնը Հայոց մինչև...
Ջուր է խնդրում, ու եղեգնից


403