Ցորենի ոսկի հասկը լիատոք
Մեզ է ընծայում բնությունը մայր,
Բայց ո՞վ չի կալսում կալի մեջ արդյոք,
Թեփը չի գցում մաքրելու համար։
Մնում են միշտ մշակության
Բարիքները մայր բնության։
Եվ մարդը երբոր ճամբա է գնում
Դժվարանցնելի քարքարուտներով,
Խոչ ու խութերը միթե՞ չի հարթում
Եվ չի՞ բաց անում ուղի ապահով.
Մարդն է առած սղոց ու մուրճ
Գետի վրա գցում կամուրջ։
Եվ խաղեր ասող հրեշտակը միթե՞
Օրենքն այս հարգող ջատագովը չէ.
Ամեն փակ դուռը բաց է անում նա,
Որ իր ետևից եկողը վստահ
Մտնի-ելնի հեշտ ու հարմար
Եվ կեր գտնի իրեն համար։
Ահավասիկ և կույսը՝ տարփագին
Հրապույրներով իր բյուր ու անբավ,
Եվ որովհետև գոհարն մեծագին
Առանց տաշվելու չի՛ փայլում բնավ
Օ՜, բերվի այն տաշողին թող,
Որ կոչվում է հմուտ քերթող...
. . . . . . . . . . . . . . . . . .
Տաշում է ակը և թռչում են մանր
Փայլուն բեկորներ նման հակինթի...
Ու բաբախում է սիրտը սիրավառ