Տակ թմրում է ու ննջում,
Նրա շուրջը սոխակի
Թովիչ դայլա՜յլն է հնչում։
Եվ սերովբեն թևապար
Դեպ աստղերն է սլանում,
Անցնելով հուր այն կամար՝
Արագ վեր է բարձրանում.
Մինչ գահույքը աստղահուռ,
Քերովբեքով շուրջպատված,
Կանգնում գահի հանդեպ, ուր
Փառաբանվո՜ւմ էր աստված։
Անդ վեցթևյան երկուսով
Դեմքն է սքողում սարսափած,
Ոտքերն՝ ցածի թևերով,
Միջիններով մնացած
Ծխում արցունք մարդկային,
Եբր անուշ խունկ՝ առ աստված,
Ալելուներն են հնչում
Երկնային ողջ զորությանց։
Հոտոտո՜ւմ է լիառունգ
Տերը անհա՜գ, հեշտորե՜ն՝
Արցունքներն այն — իբր խունկ՝
Որ սփռում էր սերովբեն։
Եվ կարկառվում է ստեղծիչ
Աջն էությանց վա՛ր դեպի։
Բարեխոսներն շուրթերից
Այս են լսում — «թող տրվի՛»։
Սո՛ւրբ, սո՜ւրբ, սուրբ ես, Տեր, որ էն.
Լի՛ է երկինք քո փառքով,—
Օրհներգում է սերովբեն
Եվ վերցընում ունելով
Կայծը կիզիչ բոց֊կրակ
Այն ծխացող սեղանից,
Եվ դեպ երկիրը՝ արագ
ճանապարհվում է նորից։
Ադամն ոչինչ չգիտե,
Նա դեռ քնած է հանդարտ,
Զի այդ ամենն հազիվ թե
Տևում է մի ակնթարթ։
Կենաց ծառը մեղմօրոր
Հով էր անում հեշտորեն
Խաղաղ քնած նախահոր,
Երբ որ հասավ սերովբեն:
Նա մոտ գալով Ադամին՝
Նստում ձախ կողմը նրա